Monday, 13 05 2024
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել

Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա Ծռերի» ուղերձը երիտասարդներին

Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռերը ուղերձով դիմել են երիտասարդներին

«Սիրելի երիտասարդնե՛ր

Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։

Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։

Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների այն սերունդն եք, որ լինելու է հայրերի դասիարակիչը։ Շատ ողջունելի է պատանիների մասնակցությունը, նրանց վաղ քաղաքականացումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է և ազատ ու արժանապատիվ կյանքի բնական պահանջ ունի։ Ձեր պոռթկումն  այդ պահանջի ներքին խմորումների, երկունքի արդյունքն է։ Ավագ սերունդը պատանիներին հետ պահելու փոխարեն  գոնե հիմա պետք է գիտակցի իր սխալը, ամոթ զգա իր չարածի համար ու հասկանա, որ բնության օրենքով պատանին է լրացնում իր բացն ու բացակայությունը և, թեկուզ ուշացումով, կանգնի ձեր կողքին։

Ձեր ազատ, արժանապատիվ ու քաղաքացիական տեսակի ծնունդը նշմարվեց Մաշտոցի պուրակի, 100 դրամի, բնապահպանական և այլ ակցիաների ժամանակ, և իր գալստյան մասին իրազեկեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին։ Նա երկրին տեր կանգնելու հայտ ներկայացրեց և այդ սրբազան նկրտումը կյանքը զոհասեղանին դնելով հաստատեց  2016թ․ ապրիլին՝ Հայկական բանակի, իսկ հուլիսին Սասնա Ծռերի կազմում։

Այսօր, երբ դուք մարդկային հանրության կազմակերպման ամենաբարձր՝ քաղաքական մակարդակով ասպարեզ եք իջել և տեր եք կանգնում երկրին ու պետականությանը, կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքական ազգ ենք դառնում։

Ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը դեռ նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է։

Ձեր վարած ներկայիս փողոցային պայքարը, ազատության տենչից բխող ներքին խմորումները ծնելու են նոր ու վեհ գաղափարներ, բացելու են մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական ստեղծագործության ուղիներ ու հնարավորություններ, որոնց քվանտային տրամաբանության ու արդյունավետության շնորհիվ հնարավոր կլինի թռիչքային քայլերով հասնելու այսօր աներևակայելի թվացող բարձունքների, իրականացնելու մեր ազգային ու մարդկային իղձերն ու նպատակները։

Այս տարի լրանում է Հայոց պետականության  վերածննդի երկու իրադարձությունների՝ Մայիսյան հերոսամարտերի և 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակը։

Դուք այդ հերոսական ոգու և 1-ին Հանրապետության ժառանգորդներն եք։

Դուք եք, որ պետք է մերժեք 1-ին Հանրապետության զավթումն ու մասնատումն ամրագրող 1921թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, դրա վրա հիմնված և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը և որպես այս երկուսի սպասարկման գործիք ստեղծված այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, վերադարձնեք մեր ազգային առաքելությունը և, որդեգրելով 1-ին Հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգ, հիմնադրեք նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն և Հայկական գործոնը վերադարձնեք համաշխարհային քաղաքականություն։

Հայությունը կարող է և պարտավոր է կառուցել մոլորակի ամենաարդար, ժողովուրդների համար օրինակելի կացութաձևով հասարակարգ։

Մենք ունենք այդ առաքելությունը և ժամանակն է, որ գործի անցնենք։

Մինչ այդ՝ կա այսօրվա պայքարն ու գործը՝ ազգովին ապստամբել և քաղաքացիական Սարդարապատում հաղթել ցեղասպան համակարգին։

Եղե՛ք վճռական, նպատակասլաց և տոկուն, ձեր մաքուր սրտով ու ազատ կամքով թելադրե՛ք օրակարգ, առաջադրե՛ք և լուծե՛ք քաղաքական խնդիրներ։

Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր,  ժամանակն է լրջորեն միանալու ազգային-ազատագրական պայքարին, Հայրենիքը սպասում է ձեզ, եկե՛ք, միացե՛ք, ինչպես նաև դրսից զորակցեք ձեր հասակակիցներին։

Սիրելի երիտասարդնե՛ր

Նկատի ունեցե՛ք, որ հակառակորդը բռնակալ է և նենգ։ Ուստի արիացե՛ք  ու շրջահայաց եղեք։ Եվ պատրաստ եղեք բոլոր հնարավոր զարգացումների պարագայում չընկրկելու ու համարժեք միջոցներով կամք պարտադրելու և պարտության մատնելու նրան։

Գաղութային բռնապետական ռեժիմին տապալելուց հետո (կամ դրան զուգահեռաբար) մնացե՛ք քաղաքական և ձեր պատկերացրած չափանիշներով ու նաև ձեր շարքերից ընտրեք Անցումային փուլի ժամանակավոր կառավարման մարմիններ, առանց խնայելու մաքրե՛ք երկիրը գաղութային-գործակալական տականքից (լյուստրացիա), որի անհրաժեշտ  մասն է ռեժիմի պարագլուխներին Հայկական Նյուրնբերգում պատասխանատվության կանչելը։ Նաև շատ կարևոր է, որ ստանձնեք համաժողովրդական  մասնակցության ձևաչափով նոր Հանրապետության  նոր Սահմանադրության մշակման հսկողությունը, անմիջականորեն մասնակցեք այդ գործին, որպեսզի Նոր Սահմանադրությունը լինի ձեր ազատ ոգու ու լուսավոր մտքի վկայագիրը և ուղեցույց դառնա բոլորիս համար։

Կեցցե՛ պայքարող երիտասարդությունը

Կեցցե՛ ազգային հեղափոխությունը

Մա՛հ ռեժիմին

Դու՛ք եք տերը մեր երկրի

 

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում