ԱՄՆ ժողովրդավարական կուսակցության ազգային կոմիտեն հայց է ներկայացրել Ռուսաստանի իշխանությունների, ներկա նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և WikiLeaks կայքի նկատմամբ՝ գրում է Washington Post-ը:
Հայցում նշվում է, որ Թրամփի շտաբը հանցավոր համաձայնության է եկել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ ժողովրդավարների համակարգչային ցանցերը կոտրելու և ընտրություններում Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու համար: Ժողովրդավարների կարծիքով՝ գործողությունը կազմակերպվել է WikiLeaks-ի մասնագետների կողմից:
Ինքը՝ Թրամփը, որպես պատասխանող կողմի չի նշվում հայցում, դրա փոխարեն փաստաթղթում նշվում են տարբեր պաշտոնատար անձինք, որոնք աշխատել են նրա նախընտրական շտաբում: