Բրիտանացի զբոսաշրջիկը կոկաին է օգտագործել՝ շաղ տալով այն թմրաբարոն Պաբլո Էսկոբարի գերեզմանին՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Մոտ 30 տարեկան դաջվածքներով տղամարդը «կոկաինի արահետ» է պատրաստել Էսկոբարի գերեզմանին Կոլումբիայում: Նա ծնկի է եկել և քաշել թմրափոշին: Դրանից հետո նա քմծիծաղով նայել է տեսախցիկին և արտասանել. «Ես Գորդոն Ռամզիի բարեկամն եմ»: Ամենայն հավանականությամբ տղամարդը նկատի է ունեցել բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզիին, որ 2017թ. փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել՝ «Կոկաինի վրա» վերնագրով:
Տեսանյութը տեղադրվել է Facebook-ում և հետո հեռացվել այնտեղից: