«Արդեն վերջացավ. ոնց ասել եք, որ մեքենաներով ճանապարհը փակեն, նենց էլ ասեք՝ թող բացեն»,- Նիկոլ Փաշինյանին ասաց ոստիկանը՝ հորդորելով չխոչընդոտել երթևեկության աշխատանքը: Ի պատասխան ցուցարարներն ասացին. «Մի ամբողջ Հայաստան իրա խոչընդոտն է: Դուք էլ եք համաձայն»:
«Էսքան մարդը Հայաստանը չի, էս 300 հոգին Հայաստանը չի»,- նշեց ոստիկանը:
«Էս մարդիկ բողոք ունեն, և էդ բողոքը կապված չէ ոստիկանության հետ: Էդ բողոքը կապված է Սերժ Սարգսյանի ու նրա գործողությունների հետ»,- իրավիճակը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այս լարվածության պատճառն այն է, որ ոստիկանները կամա թե ակամա հանդես են գալիս որպես Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչներ. «Եվ այդպիսով մարդիկ սկսում են ձեզ նույնացնել էդ կոռումպացված, փտած համակարգի հետ»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: