Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Կառավարության կազմը պետք է փոխվեր․ որոշ նախարարների վերանշանակումը հնարավոր է` ժամանակավոր բնույթ կրի

«Կցանկանայի, որ կառավարության կազմը փոխվեր․ որոշ նախարարների վերանշանակման առումով ես բացարձակապես կողմ չեմ և ես գտնում եմ, որ օրինակ էկոնոմիկայի  նախարարը (այժմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) պետք է անպայման փոխվեր․ Սուրեն Կարայանը թող չվիրավորվի, բայց կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունում ավելի ուժեղ հատկանիշներով, ավելի բազմակողմանի գործելակերպով և լիդերական հատկանիշներով նախարար էր հարկավոր, որովհետև դա առանցքային նախարարություն է և այդ նախարարության գործելաոճի մասին տարբեր դժգոհություններ կան, այսինքն ենթադրում էի, որ գոնե էկոնոմիկայի նախարարի պաշտոնը պետք է ստանձներ այլ անձ։

Երկրորդ՝  գտնում եմ, որ պետք է, անպայման, փոխվեր Կրթության և գիտության նախարարը․ ես երբեք չեմ ողջունել այն միտքը, որ Լևոն Մկրտչյանը պետք է նորից նշանակվի ԿԳ նախարար, որովհետև կրթական համակարգում մենք ունենք հստակ խնդիրներ և կրթությունը մեր տնտեսության շարժիչ ուժերից է՝ մրցունակ աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ գրավելու տեսանկյունից, իսկ այս նախարարությունն այս գործառույթներն առանձնապես չի կարողանում կատարել և շատ հաշտվողական կեցվածք ունի։

Բացի սրանցից, կարծում եմ, որ 2-3 նախարարներ  ևս պետք է կամ իրենց աշխատանքն օպտիմալացնեն  կամ նրանց պետք է փոխել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ձևավորվելիք կառավարության կազմին։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ-ում  պատգամավորների բաց քվեարկությամբ Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով ընտրվեց ՀՀ վարչապետ․ այս օրերին ընթանում է նոր կառավարության ձևավորման գործընթացը և մի քանի նախարարներ արդեն իսկ վերընտրվել են իրենց պաշտոններին, իսկ վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել այլևս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը,  մյուս երկու փոխվարչապետներն են՝ Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը։

Նշենք նաև, որ այս օրերին Երևանում և ՀՀ մի շարք մարզերում «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում տեղի են ունենում  ամենօրյա հանրահավաքներ ու քայլերթեր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում