Մեծ Բրիտանիայի կառավարությունը ավելի քան 61 միլիոն ֆունտ սթերլինգ է հատկացրել շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար և պատրաստ է արգելել Անգլիայում ըմպելիքների պլաստիկե ձողիկների, ինչպես նաև պլաստիկե հիմքով ականջի փայտիկների վաճառքը։
Հաղորդվում է, որ Միացյալ Թագավորության նախարարների խորհուրդը մտցնում է տվյալ արգելքը շրջակա միջավայրի պաշտպանության 25-ամյա պլանը իրականացնելու և անհրաժեշտ չհամարվող պլաստիկի ծախսերից ազատվելու համար։ Միևնույն ժամանակ կառավարությունը խոստացել է, որ աշխատելու է գործարարների հետ այս իրերին փոխարինող տարբերակները գտնելու համար։