Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Այս մասին հայտնում է Aysor.am կայքը:
Կայքը գրում է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը.
«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»: