Իսրայելցի պահեստայիններին տագնապով սխալմամբ ոտքի են հանել ապրիլի 19-ին՝ Անկախության օրը: Այս մասին հաղորդում է Mynet Kfar Saba-ն:
«Սխալի արդյունքում 98 դիվիզիայի բոլոր պահեստային զինվորներին այսօր առավոտյան տագնապով ոտքի են հանել: Սխալմունքի պատճառը ճշտվում է: Ընդգծում եմ, որ պահեստի որևէ զորահավաք տեղի չի ունենում»,- հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը: