Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը մի քանի խորհուրդ է տվել երիտասարդ ստեղծարար մարդկանց՝ գրում է lenta.ru-ն:
«Երբ խոսքը ստեղծարար մարդկանց մասին է, քո գաղափարները ամենահուսալի արժույթն են»,- այսպես է սկսել իր խոսքը ռեփերը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ցանկացած գնով պաշտպանել ստեղծագործելու քո կարողությունը: Նա նաև խորհուրդ է տվել խուսափել այն իրավիճակներից, երբ քեզ հետ են պահում քո գաղափարներից:
Sometimes you have to get rid of everything
— ye (@kanyewest) April 17, 2018
«Այն ամենը, ինչ շեղում է ուշադրությունը, տեսնելու թշնամին է»,- ասել է նա՝ հավելելով, որ երբեմն ստեղծարար մարդուն անհրաժեշտ է ազատվել ամեն բանից: