Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Բոլորն ասացին՝ Սերժ Սարգսյանը սխալ է․ խաղաղ անհնազանդության պայմաններում ամեն ինչ հնարավոր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հրաժարվելով ԱԺ-ն շրջափակելու իր նախնական մտադրությունից, հայտարարեց Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։ Մարտավարության փոփոխությունից հետո շրջափակում են կառավարական շենքեր, կաթվածահար է արվում երթևեկությունը։ Թավշյա հեղափոխության նախադրյալներ կա՞ն, և այս գործողություններն ինչի՞ կարող են տանել։

-Այնպես չէ, որ ամեն ինչ միանշանակ է։ Ամեն ինչ կախված է ճիշտ գործելուց։ Այս օրերի շարժումը ցույց տվեց, որ պրոցեսից է կախված ամեն ինչ։ Որքանով գրագետ գործեն, այնքանով արդյունքը դրական կլինի։ Իշխանություններն էլ են հանկարծակիի եկել։ Մի քանի օր առաջ նրանց թվում էր, որ կարող են հանգիստ պահել, վերահսկել վիճակը, բայց տեսաք, որ երեկ արդեն ոստիկանությունը, չսպասելով անհնազանդության երեկվա գործողություններին, նրանց պլանները տապալվեցին և գնացին բռնության։ Դրա համար եմ ասում, որ հստակ քայլերից է կախված ամեն ինչ։ Եթե շրջանները, մարզերը կանգնեն, ակտիվություն ցուցաբերեն, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանի որոշումը փոխվի։

Բայց նա արդեն ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Ինչպե՞ս պետք է, Ձեր կարծիքով, փոփոխվի այդ որոշումը։

Նրան ընտրողները չեն հասկանում՝ ինչ են անում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ իրականւթյունից կտրված՝ ինչ ասվում է, անում են։ Ինչ է նշանակում նոր վարչապետ ընտրել։ 3 օրից հետո հնարավոր է՝ ստիպված լինեն նոր որոշում ընդունել։ Սա նախագահի ընտրություն չէ, ինչ որ այլ պրոցես չէ։ 60-70 հոգու որոշումը կես կոպեկի արժեք չունի, որովհետև պետք է չթողնեին, որ այս վիճակին հասներ։ Ստեղծված իրավիճակում այդ որոշումն ավելի է վատացնելու երկրի վիճակը, իշխանությունների վիճակը։ Այդ մարդը չի կարող վարչապետ աշխատել։ Հիմա, պահի տակ որոշումը կայացվեց, բայց հետո ինչ է լինելու։ Պետք է գործողություններ լինեն։

Մասնավորապես ի՞նչ պետք է արվի։ Շարունակե՞լ անհնազանդությունը։

-Ժողովուրդն արդեն ցույց տվեց իր անհնազանդությունը, ցույց տվեց, որ փայլուն կերպով կարող է անհնազանդություն անել։ Հիմա պետք է հստակ ուլտիմատումներ դնել։ Պատգամավորների ցանկության շրջանակից դուրս գալ և հասկանալ, թե ինչ է կատարվում և որոշումներ ընդունել։ Եթե նախօրոք Նիկոլն աշխատեր պատգամավորների հետ առանձին-առանձին, բացատրվեր, որ իրենց արածը ոչ մի ապագա չունի, գուցե մարդիկ հասկանային ու ճիշտ որոշում կայացնեին։ Ես գիտեմ, որ Նիկոլն այդպիսի որոշում ուներ, սակայն հետո՝ հօգուտ մասսայական գործողությունների, հրաժարվեց դրանից։ Հիմա չբացատրվեց, քվեարկությունը եղավ, բայց կրկնում եմ՝ այդ որոշումը, քվեարկությունը ոչինչ չասող քվեարկություն է։ Հիմա տեսնում ենք, չէ, որ հայտարարում են, թե ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը և այլն։ Բայց չի բացառվում, որ նույն իրավապահ մարմինները ինչ-որ պահից այլևս չվերահսկեն իրավիճակը։

Դուք հավանական համարո՞ւմ եք նման բան, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ։ Ոստիկանությունը ուժ կիրառեց, լուսաձայնային նռնակներ պայթեցվեցին։ Հսկայական զինտեխնիկա է կենտրոնացվել Բաղրամյան պողոտայում։

-Ոստիկանությունը իհարկե կարող է դա անել, բայց դրա հետևանքները պարզ չեն։ Ոստիկանությունը չի կարող երկարատև ուժ բանեցնելով վիճակ պահել։

Տարբեր երկրների փորձ կա, ինչ-որ ժամանակ հետո ամեն ինչ տանելու է դրան։ Ամեն ինչ կտանի նրան, որ ոստիկանությունում պրոբլեմներ, լարվածություն կստեղծվի։ Նման շարժումների իմաստն այն է՝ ուժով ճնշել։ Երեկ ոստիկանության գործողություններից երևում էր, որ իրենք իրենց կորցրել են, լրիվ խուճապահար են։

Պարոն Սարգսյան, Հայաստանում իրավիճակ փոխելու մի քանի մեծ հնարավորություններ, հարմար պահ է եղել։ 2008-ի մարտին, դրանից հետո Լևոր Տեր-Պետրոսյանը հայտարարեց բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, հիմա Փաշինյանը հայտարարում է թավշյա հեղափոխության մասին։ Նախկին բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել։ Հիմա՝ 2018-ի իրադրությունը ինչո՞վ է տարբերվում նախկիններից։

-Իրավիճակները շատ տարբեր են։ 2008-ի պայքարը ավանդական կուսակցական պայքար էր իր ռիթմերով։ 10 տարի նույն վիճակն էր։ Սա ուրիշ է։ Սա անհնազանդության պայքար է։ Սա ուրիշ տրամաբանություն ունի, այստեղ մարդիկ ուրիշ մտածողություն ունեն։ Զուգահեռներ տանել նախկին պայքարների միջև հնարավոր չէ։ Ամբողջ փիլիսոփայությունն է ուրիշ։ Վերջին տարիներին պայքարի լրիվ ուրիշ տրամաբանություն է զարգանում։ Առաջ հանրային խնդիրներ էին դնում երիտասարդները։ Մաշտոցի պուրակ և այլն։ Իսկ հիմա երիտասարդությունը համապետական նշանակության քաղաքական հարցեր է առաջ քաշում, քաղաքական հարցեր է դնում և պայքարում դրա համար։ Սա ընտրություն չէ, ընտրության արդյունքը բողոքարկելու խնդիր չէ, սա բողոքարկման շարժում չէ։ Երիտասարդությունը, ուսանողությունն է ոտքի կանգնել։ Աննախադեպ իրավիճակ է և ինձ թվում է, երեկ իշխանությունները հենց դրանից խուճապահար եղան, որովհետև չէին սպասում նման ալիքի։ Իշխող խմբի համար ևս նոր իրավիճակ է։ Դրա համար էլ հիմա շատ դժվար է ասել, թե իրավիճակը ոնց կզարգանա։

Պարոն Սարգսյան, շատ քաղաքագետներ նշում են, որ Եվրասիական միությունում, որի անդամ ենք նաև մենք, հեղափոխություններ հնարավոր չեն, իշխանափոխություն հնարավոր չէ։ Դուք համակարծի՞ք եք այս տեսակետի հետ։

-Գիտեք, Հայաստանում իշխանությանը թվում է, թե ամբողջ Մոսկվան գիշեր-ցերեկ նստած իրենց մասին է մտածում, և ամբողջ հույսը հենց Մոսկվայի վրա էլ դրել են։ Մոսկվան էլ տեսնի, որ նման իրավիճակ է, ասելու է՝ տո դուք ով եք։ Հայաստանի իշխանությունների նման գլխացավ ում է պետք։ Մոսկվան էլ է վիճակին նայում։ Նույնն էլ հիմա է։ Նայելու է վիճակին։ Թե չէ մնացածը իշխանությունների հորինած հեքիաթներն են, թե Մոսկվան իրենց պահելու է, Մոսկվան իրենց է ուզում և այլն։

Իսկ Ձեր կարծիքով՝ այս շարժումը արտաքին աջակցություն կստանա՞ ինչ-որ փուլից սկսած։

-Չէ, ինչ աջակցություն։ Տեսնում ենք էլի։ Նետրալ բաներ են էլի։ Արտաքին աշխարհի արձագանքը մենք տեսանք՝ «Հյումեն ռայթս վոտչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը։ Նրանք ամեն ինչ ասացին, որ Սերժ Սարգսյանը սխալ է։ Դե որ սխալ է, նրան ով է պաշտպանելու։ Այդ զեկույցում շատ հստակ գնահատական կար։ Այդ ֆոնին խաղաղ անհնազանդության պայմաններում ամեն ինչ հնարավոր է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում