Wednesday, 08 05 2024
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա

«Ելք»-ը խոսեց ՀՀԿ-ի սրտից, ՀՀԿ-ականները ցնծության մեջ են

Երեկ Սերժ Սարգսյանը անպաշտոն եկավ խորհրդարան և այնտեղից հեռացավ արդեն որպես Հայաստանի վարչապետ: ՀՀԿ, ՀՅԴ և մասամբ նաև «Ծառուկյան» դաշինք խմբակցության համատեղ ջանքերով նա ընտրվեց վարչապետ: Հնարավոր է՝ նա համարում է, որ իր առջև դրված խնդիրը լուծեց, և կարողացավ հերթական անգամ լուծել իշխանության հարցը: Բայց երեկվա նիստը յուրօրինակ էր այնքանով, որ այն բացառիկ հնարավորություն էր խորհրդարանական ընդդիմության՝ «Ելք» դաշինքի համար Սերժ Սարգսյանին ասելու այն, ինչ մտածում է իր և իր իշխանության մասին: Ասելու իր ներկայությամբ, ասելու՝ դիմելով անձամբ իրեն և ոչ թե հրապարակներում կամ մամուլի միջոցով:

Կարելի է ասել, որ նրա համար միևնույն է, թե ինչ են ասում իր ընդդիմախոսները, ի վերջո՝ այդ ամենը և դրանից էլ ավելի խիստ բաներ ասվել են նաև նախկինում: Ինքը անտարբեր է այդ քննադատության նկատմամբ, որովհետև իրեն պետք էր նստել մինչև նիստի ավարտը, մինչև քվեարկությունը և հաղթանակածի բավարարվածությամբ հեռանալ դահլիճից: Գուցե հենց այդպես էլ կա, բայց երեկվա նիստը կոտրեց Սերժ Սարգսյանի առասպելը, ցույց տվեց, որ նա էլ սովորական մահկանացու է, ու նրան քննադատելը մահացու մեղք, մահապատժի վճիռ չէ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ թեև ինքը դեմ էր սահմանադրական փոփոխություններին ու դրա ամենաթունդ քննադատն էր, սակայն մի հարցում բավարարված է՝ այդ փոփոխությունների արդյունքում է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանում է, և իրենք կարող են նրան հարցեր տալ, ակնկալել այդ հարցերի պատասխանը: Մարուքյանը նկատեց, որ մինչև այժմ Սարգսյանը թաքնվել է ֆեյք պաշտոնյաների հետևում, որովհետև բոլոր նրանք, ովքեր իշխանության անունից եկել են խորհրդարան, անկախ նրանից ինչ պաշտոն են զբաղեցրել՝ վարչապետի, թե նախարարի, իրականում որևէ հարց որոշելու լիազորություն չեն ունեցել, դա բացատրելով այս տրամաբանությամբ՝ ում ինչ ասում ենք, ձեր նկարն է ցույց տալիս, ակնարկելով որ ինքը ոչինչ չի որոշում, որոշողը նկարի մեջ երևացող անձն է՝ Սերժ Սարգսյանը:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ Մարուքյանը խնդրում է, որ նա որևէ բարեփոխում չիրականացնի, որովհետև որքան էլ ուզում են լավ բան անել, միևնույն է՝ արդյունքում վատ բան է ստացվում, Հայաստանը ռեգրես է ապրում: Խոսելով Սարգսյանի կադրային քաղաքականությունից՝ Մարուքյանը հարցնում է, թե նա որտեղից է կարողանում գտնել մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են միայն մարդկանց կյանքը վատթարացնելու համար: Ինչպես, օրինակ, առողջապահության նախարարը: Իսկ տրանսպորտի նախարարը խոստանում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը կառուցել, բայց ոչ մի տեսանելի տեղաշարժ չկա:

Մարուքյանը Սարգսյանին մեղադրում է երկիրը ճահճի վերածելու մեջ և ասում, որ ամենավատն այն է, որ նա ոչինչ չի ուզում փոխել, ուզում է պահպանել ճահիճն ինչպես որ կա. արտաքին քաղաքականությունը ձախողած Էդվարդ Նալբանդյանին նորից նշանակել ԱԳ նախարար, առողջապահությունը թողնել այդ ոլորտում միայն հանրային դժգոհություն հարուցող նախարարի ենթակայության տակ, կապի ու տրանսպորտի նախարար նշանակել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ձախողած նախարարին:  Մարուքյանն ասում է, որ թեև վարչապետի թեկնածուն մերժում է Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը, սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու է կալանավորված Անդրեաս Ղուկասյանը, թեև ասում է, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանվել, սակայն ընտրողները հերթ են կանգնել ընտրակաշառք ստանալու համար: Թեև 2014թ. Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական տարբերակին, սակայն այսօր խոսում է այդ համակարգի առավելությունների մասին և բացատրում, թե ինչու է այն ավելի հավասարակշռված, քան կիսանախագահական համակարգը: Մարուքյանն ասում է, որ իրենք եկել են պատմելու այն աշխարհի մասին, որն իրականում կա, բայց որի մասին Սերժ Սարգսյանը թերևս տեղյակ չէ:

«Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Մանե Թանդիլյանը, խոսեց նախագահի թեկնածու եղած ժամանակ Սերժ Սարգսյանի տված և այդպես էլ չկատարած խոստումների մասին, որոնք վերաբերում էին ավելի լավ հարկային, մաքսային, դատական համակարգեր ունենալուն: Ըստ Թանդիլյանի՝ 5 տարվա համար տրված այդ խոստումները չեն կատարվել անգամ 10 տարում: Թանդիլյանն ասում է, թե Սարգսյանը խոստացել էր, որ բժշկությունը պետք է հասանելի լինի մարդկանց համար, մինչդեռ հարյուրավոր մարդիկ են մահանում բժշկական օգնության դիմելու անհնարինության պատճառով, խոստանում էր արժանապատիվ կյանք թոշակառուների համար, մինչդեռ նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ է՝ գրեթե երեք անգամ պակաս նվազագույն սպառողական զամբյուղից: Խոստանում էին յուրաքանչյուր առաջին դասարանցուն համակարգիչ նվիրել՝ այն դեպքում, երբ երկրում հարյուրավոր դպրոցներ կան, որ նույնիսկ տարրական սանհանգույց չունեն, հեռախոսային կապ: Թանդիլյանն ասում է, որ իշխանության համար կարևորը ոչ թե կրթական համակարգն է, որ երեխաները կրթություն ստանան, գիտելիք ձեռք բերեն, այլ որ դպրոցները ծառայեն որպես ընտրատեղամաս, այնտեղ քվեատուփ դրվի, ընտրություն կեղծվի: Պատգամավորը կոչ է անում հրաժարվել վարչապետի թեկնածությունից և դրանով կատարել տարիներ առաջ տված խոստումը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ է կոչով դիմում Սերժ Սարգսյանին՝ միայն թե առաջարկելով հրաժարվել պետական բնակարանը սեփականաշնորհելու գաղափարից, քանի որ այդտեղ ապրել են Հայաստանի խորհրդային և անկախության տարիների բազմաթիվ ղեկավարներ, բայց ոչ մեկի մտքով չի անցել այն սեփականաշնորհել: Արամ Սարգսյանը կոչ է անում, որ Սարգսյանը հնարավորություն տա, որ իրենից հետո եկող վարչապետներն էլ կարողանան այդտեղ ապրել:

Ինչու ենք մենք այսքան մանրամասն գրում սրա մասին: Պարզ է չէ՞, որ ասվածների մեջ ոչ մի նոր բան չկա: Բայց այս մեղադրանքները հնչեցին ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նրա կուսակիցների ներկայությամբ: Դահլիճում նստած ՀՀԿ-ական պատգամավորների ճնշող մեծամասնությունը այնքան երջանիկ էր, որ նույնիսկ չէր կարողանում թաքցնել ուրախությունը: Նրանք տասնյակ տարիներ ապրել են կեղծիքի ու ստի մեջ, նիստեր են արել, որի ժամանակ խոսվել է բացառապես առաջընթացի և զարգացման մասին, և իրենցից որևէ մեկը այդքան համարձակություն չի ունեցել հակաճառելու և ասելու, որ այդ ամբողջը կեղծ է, որ այդ թվերը կապ չունեն իրականության հետ: Եվ ահա, հայտնվել են մարդիկ, ովքեր խոսում են նաև իրենց սրտից, ասում են բաներ, որոնք իրենք էլ շատ լավ գիտեն, բայց վախեցել են դրա մասին խոսել: Եթե իսկապես Սերժ Սարգսյանը հետևի Սահմանադրությանը և ԱԺ նիստերի չորեքշաբթի օրերին գա խորհրդարան հարցուպատասխանի, ՀՀԿ-ականները ուրախանալու բազմաթիվ այլ առիթներ կունենան:

Ի վերջո՝ առաջնորդին իջեցրել են երկնքից, ու բոլորը համոզվել են, որ նա էլ միս ու արյունից է, ինչպես և իրենք: Եվ քննադատությունը մահացու մեղք չի, մահվան դատավճիռ, այլ քաղաքական կյանքի անբաժան մաս:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում