Ճապոնիայի բնակչուհին մահացել է սեփական կատվի թաղման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Tokyo Reporter պարբերականը։
Ճապոնուհու դին հայտնաբերել է բնակարանի տերը, ով եկել էր նրանից ստանալու բնակարանի վարձավճարը։
Ոստիկանները գտնում են, որ կինը, ամենայն հավանականությամբ, մահացել է այն ժամանակ, երբ գերեզման է փորել, քանի որ նրա մարմնի կողքին կատվի դիակ ու բահ են հայտնաբերել։
Ամենահավանական պատճառը նրանք սրտի նոպան են համարում, որի պատճառով նա ընկել է իր իսկ փորած մի մետրանոց փոսի մեջ։ Նրա մարմնի վրա վնասվածքներ չեն եղել։
Դիահերձումը ցույց է տվել, որ նրան հայտնաբերել են մահվանից մեկ կամ երկու ամիս անց։