Monday, 13 05 2024
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները

Երբ ժամացույցի սլաքները ցույց տան 12-ը. ինտրիգի վերջը

Հայաստանի վերջին օրերի ներքաղաքական դրամատիկ իրադարձություններն այսօր, ըստ էության, ունենալու են որոշակի հանգուցալուծում: Ժամը 12-ին խորհրդարանը հավաքվում է արտահերթ նիստի` Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելու համար, նրա իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող ընդդիմությունը խոստանում է շրջափակել խորհրդարան տանող բոլոր ճանապարհները` վարչապետի ընտրությունը տապալելու նպատակով:

Ինքնին հասկանալի է, որ կողմերի միջև կոմպրոմիս չի կարող լինել բոլոր տեսանկյուններից: Նույնիսկ այդ օրակարգով երկխոսությունն արդեն հակասահմանադրական է, որովհետև վարչապետի վաղվա ընտրությունն, ըստ էության, Սահմանադրության իմպերատիվ պահանջ է, որը սակարկելի չէ, չի կարող լինել քաղաքական համաձայնությունների կամ կոմպրոմիսների թեմա:

Քաղաքական տեսանկյունից առնվազն տարակուսելի կլինի, որպեսզի կառավարող կուսակցության վարչապետի թեկնածուին որոշի ընդդիմությունը և այս հարթության վրա ևս` բանակցելու կամ քննարկելու թեմա չկա:

Չնայած այն հանգամանքին, որ փողոցային ընդդիմության գործողություններն արմատական և կտրուկ են, ինչի հետևանքով շրջափակվել և կաթվածահար է եղել Երևանի կենտրոնը, համարժեք չեն «Մերժիր Սերժին» շարժման և իշխանությունների ռեսուրսները, ինչը գործնականում բացառում է, որ վերջիններս քաղաքական ժեստ կանեն ընդդիմության ուղղությամբ:

Այսպիսով` գրեթե 100% ճշգրտությամբ կարող ենք պնդել, որ մի քանի ժամից տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կընտրվի երկրի Առաջին դեմք վարչապետ:

12-ը փաստորեն այն խորհրդանշական ժամն է, որն արմատապես փոխելու է երկիրը: Իշխանությունը դարձյալ կունենա անվանական պատասխանատու, կամ` ինչպես Գալուստ Սահակյանն է ասում, տեր, իսկ ընդդիմությունը կզրկվի իր միակ պահանջից:

Քաղաքական ռացիոնալությունը պահանջում է` այս դեպքում, այսպես ասած, ցրվել տներով, որովհետև, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չի կարող խորհրդարանի շենքի գրավման կամ իշխանության յուրացման բացահայտ պահանջ ձևակերպել: Ընդդիմությունը չի կարող նաև Սերժ Սարգսյանը հրաժարականի պահանջ ձևակերպել, որովհետև նրա ընտրությունը վարչապետի պաշտոնում միանգամայն լեգիտիմ է իրավական և քաղաքական տեսանկյուններից:

Մյուս կողմից` եթե ընդդիմությունը ցրվի, պատային իրավիճակ է ստեղծվում նաև նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի համար: Մի կողմից` նա չի կարող հանդուրժել այսօրվա քաոսը, մյուս կողմից` եթե տրվի Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու հրաման, ապա Սերժ Սարգսյանն ակամայից ասոցացվում է բռնության և ավտորիտարիզմի հետ, որովհետև ստացվում է` նրա բացակայության յոթ-ութ օրերին իշխանությունը տոլերանտ էր, վերադարձով կրկին դարձավ ավտորիտար:

Հայաստանի իշխանության և փողոցային ընդդիմության այսօրվա պայքարը, մեծ հաշվով, չունի քաղաքական հիմք, սակայն անտագոնիստական, պատային է: Էսկալացիայի, բախման հավանականությունը չափազանց մեծ է, միակ հույսն այն է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը վերացնի փողոց դուրս գալու հասարակության մոռիվացիան` նպաստելով շարժման աստիճանական մարմանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում