Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Հայաստանում կիրառվելու է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկա

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 նոր որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար,  որի ժամանակ հաշվի չէր առնվում հիդրոկենսաբանական,  հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները), հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա  բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը: Քանի որ, ՀՀ գետերում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են, դրա համար է կիրառվում 33%-ն «անվտանգության գործոնը», ինչն ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական,  թթվածնային  և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքի արժեքը:

Հիդրոլոգիական տվյալներ չունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է  երկրատեղեկատվական համակարգի միջոցով և բնապահպանական թողքի ամսական արժեքների որոշման համար նույն գետավազանում կամ նմանատիպ ֆիզիակաշխարհագրական պայմաններ ունեցող գետավազանում ընտրվում է ուսումնասիրված հիդրոլոգիական նմանակ դիտակետ, որն ունի ջրհավաք ավազանի կլիմայական, երկրաբանական և ռելիեֆի միանման պայմաններ, որից հետո հաշվարկը կատարվում է վերոնշյալ մեթոդիկայով:

Նոր մեթոդիկայով բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների և ստացվում է 12 արժեք՝ տարվա կտրվածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում