Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Սերժ Սարգսյանի հենարանը. ընտրություն

Գործնականում՝ ոչ համապետական ընտրությամբ, սակայն Սերժ Սարգսյանը փաստացի սկսում է պաշտոնավարման նոր ժամկետ, իհարկե նոր իրողություններով, նոր դե յուրե և դե ֆակտո իրավասությունների հարաբերակցությամբ, նոր համակարգով, սակայն առայժմ գործնականում դե ֆակտո նախագահական կարգավիճակով: Ու թեև չկա նախագահի ընտրություն, չկա ընդհանրապես համաժողովրդական քվեարկություն և, հետևաբար, հետընտրական զարգացումների իրողություն, բայց Սարգսյանի նոր պաշտոնամուտը փաստորեն ուղեկցվում է հանրային բողոքի շարժման նախաձեռնությամբ: Կլինի այն մարդաշատ՝ ինչպես նախագահի ընտրություններին հաջորդող հետընտրական պրոցեսները, թե ոչ, դեռևս պարզ չէ, սակայն նախաձեռնող մի շարք ուժեր խոստանում են ոչ միայն հանրահավաքներ, այլ նաև գործողություններ, փողոցների փակում, խորհրդարանի շենքի շրջափակում և այլն:

Իհարկե այս ամենի արդյունավետությունը՝ Սարգսյանի վարչապետությունը կանխելու հարցում, կախված է բազմության թվից, բայց, իհարկե, ոչ միայն: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ կլինեն բախումներ, ֆորս-մաժորային լոկալ իրադրություններ, որոնք իհարկե կարող են հանգեցնել ավելի մեծ զարգացումների կամ անկանխատեսելիության:

Գոնե տեսականում դա այդպես է, ու եթե անգամ չխոչընդոտեն Սարգսյանի վարչապետությանը, ապա կարող են ստեղծել իրավիճակ, որ նա այդ պաշտոնին հայտնվի, մեղմ ասած, ոչ կոմֆորտ պայմաններում:

Այստեղ առաջանում է մեկ այլ հետաքրքիր հարց՝ նոր պաշտոնում Սերժ Սարգսյանի, այսպես ասած՝ հենարանի կամ հենման կետի հարցը: Ակնհայտ է, որ դա հասարակությունը չէ և չի կարող լինել, Սարգսյանը այդ ուղղությամբ չի արել որևէ էական և արդյունավետ քայլ: Միաժամանակ, Սարգսյանի նախագահությունը ցույց է տվել, որ նա դե ֆակտո հենարան չի դիտարկում նաև ՀՀԿ-ն և մշտապես օրակարգում է պահել ՀՀԿ-ում ստատուս-քվոն փոխելու հարցը, և անգամ վարչապետությունը սկսում է այդ մասին նոր հայտարարությամբ՝ երիտասարդ լիդերների մասով:

Սերժ Սարգսյանը խորքային առումով կանգնած է ընտրության առաջ՝ օլիգարխիայի և ոստիկանության միջև, և ըստ այդմ հարց է, թե նրա վարչապետության դեմ բողոքի շարժումը նրան որ ընտրությունը կստիպի, եթե իհարկե ընդհանրապես չհասնի հաջողության և չստիպի հրաժարվել վարչապետությունից, այլ ընդամենը հանգեցնի ոչ կոմֆորտ իրավիճակի: Այդ իրավիճակը հաղթահարելու համար Սարգսյանն ավելի կապավինի ոստիկանությա՞նը՝ Վովա Գասպարյանի գլխավորությամբ, որը, մեծ հաշվով, առնվազն 2013 թվականից եղել է Սարգսյանի իրական հենարանը, թե՞ կդիմի օլիգարխիային, որին նա ձգտում էր փոխարինել նախագահության մեկնարկից ի վեր՝ առնվազն կազմի փոփոխություն անելու տրամաբանությամբ, սակայն այդ հարցում չունեցավ մեծ հաջողություն և ոստիկանությամբ կարողացավ միայն բալանսավորել իշխանության կախվածությունը օլիգարխիայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում