Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Հայաստանը՝ ռիսկային առաջին խմբում. Վաշինգտոնը Երևանի համար բացառություն չի անի

ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են անհապաղ պատժիչ միջոցներ ձեռնարկելու մասին այն անձանց և երկրների դեմ, որոնք կխախտեն ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները. նշվում է, որ այն խախտած ցանկացած պետության դեմ «առանց տատանվելու պատժամիջոցներ կսահմանեն»։

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին նախապես չի հայտնում և իր հնարավոր գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս»,- հայտնել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրենքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է անցյալ տարվա օգոստոսին։

Համաձայն դրա՝ ՌԴ-ի պաշտպանական-արդյունաբերական համալիրների հաճախորդների դեմ սահմանափակումներ կսահմանվեն խոշոր պայմանագրեր կնքելու պարագայում։

Բացի դրանից՝ ապրիլի 6-ին ֆինանսների նախարարությունը 38 ռուս գործարարների, պաշտոնական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել։

Ամերիկագետ Արեգ Գալստյանի կարծիքով՝ Թրամփի թարմացրած վարչակազմը հիմնականում նեոկոնսերվանտներից է բաղկացած, իսկ նրանք բավականին պարզ արտաքին քաղաքականություն են վարում. «ԱՄՆ-ն ունի բարեկամներ ու թշնամիներ։ Այսինքն՝ եթե դեմոկրատները կարող են մի փոքր հասկանալ որոշ երկրների իրավիճակը, ապա այժմյան վարչակազմը դժվար թե այդպիսին լինի, դժվար թե նրանք հասկանան Հայաստանին այնպես, ինչպես նախկին վարչակազմը։ Այժմ խաղադրույքները բավականին բարձր են, պատժամիջոցների փաթեթը բավականին լուրջ, և, անկասկած, Միացյալ Նահանգները Հայաստանի համար բացառություններ չի անի։ Եթե անհրաժեշտ լինի պատժամիջոցներ սահմանել, ապա դա կարվի անկախ նրանից, թե ինչպես պաշտոնական Երևանը կբացատրի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Նրա կարծիքով՝ միայն Վաշինգտոնի հայկական լոբբին կարող է որոշ չափով հավասարակշռել այդ դիրքորոշումը, բայց, ցավոք սրտի, այսօր հայկական լոբբին օբյեկտիվորեն ի վիճակի չէ նման հարցերով զբաղվել. «Նրանք այսօր բացարձակ որևէ ազդեցություն չունեն Սպիտակ տան վրա, Սենատում նրանց դիրքերը բավականին թույլ են։ Հիմնականում հայկական լոբբին կենտրոնացած է միջազգային հարցերով կոմիտեում տարվող աշխատանքների վրա, բայց այսօր այդ կոմիտեն քաղաքական լուրջ որոշումների վրա ազդել չի կարողանում։

Այսինքն՝ ԱՄՆ-ում չկա այնպիսի մի ուժ, որը կարող է ամերիկացիներին բացատրել Հայաստանի բարդ իրավիճակը։ Եվ գումարած, եթե հաշվի առնենք ադրբեջանական ու թուրքական լոբբիի աշխատանքը՝ իրավիճակը Հայաստանի կողմը չէ։ Հայաստանը հնարավոր հարվածից խուսափել չի կարողանա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ռիսկային առաջին խմբում է. «Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խորությունն ու բազմազանությունը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Դրա մասին մասնավորպես զենքի առումով արդեն իսկ եղել է նախազգուշացում։ Պուտինի մերձավոր բիզնեսմենների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ևս վտանգ են ներկայացնում, որովհետև այդ մարդիկ շահեր ունեն Հայաստանում, նրանցից ոմանք մոնոպոլ դիրքեր ունեն, ընդ որում այնպիսի դիրքեր, որոնք նաև քաղաքական կոնյուկտուրայի վրա ազդեցություն ունեն։ Հետևապես՝ Հայաստանը ռիսկի առաջին խմբում է ու անելիք ունի իր հետագա քայլերը կոորդինացնելու համար, որպեսզի ինքն էլ չհայտնվի պատժամիջոցների տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Մեր զրուցակիցը հավելում է. «Հայաստանը պետք է մշտական կոնսուլտացիաների ռեժիմ հաստատի և՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, կարծում եմ՝ ԵՄ-ը կերկրորդի այս պատժամիջոցներին։

Հնարավորություններ, անշուշտ կան, մենք տեսնում ենք, որ արդյունավետ աշխատելու դեպքում, մասնավորապես մեզ բարեկամ երկիր Լիբանանը կարողացավ դոնորների կոնֆերանս կազմակերպել և փոխառել մոտ 11 միլիարդ դոլար, որն այդ երկրի համար ուղղակի մի պատմական նշանակության գումար է։ Հայաստանը պետք է քայլեր անի, միայն ծափ տալով ոչինչ չի ստացվի, փորձանք ենք բերելու մեր գլխին, եթե Հայաստանի տնտեսության կեսը հայտնվի այդ սանկցիաների տակ․ ինչպե՞ս ենք վարվելու, ո՞վ է պատասխան տալու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում