Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական արժույթի հետ, փորձագետները որակում են խուճապ, ռուբլին շարունակում է արագ արժեզրկվել` եվրոն արժե արդեն 78 ռուբլուց ավելի, իսկ դոլարը` 63 ռուբլի: Խուճապը սկսվել է երեկ, երբ հանգստյան օրերից հետո բացվել է մոսկովյան բորսան, և շուրջ 50 ընկերություններ մի օրում կորցրել են 14 միլիարդ դոլարից ավելի գումար, իսկ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված օլիգարխ Օլեգ Դերիպասկան կորցրել է իր հարստության գրեթե կեսը՝ շուրջ 3․5 միլիարդ դոլար, և հայտարարել է, որ իր «Ռուսալ» ընկերությունը կանգնած է տեխնիկական դեֆոլտի առջև։ Սա ամերիկյան վերջին պատժամիջոցների առաջին հետևանքներն են: Ապրիլի 6-ին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արամ Կայֆաջյանի հետ:
Ըստ տնտեսագետի՝ Ռուսական ռուբլու անկումը հնարավոր է հանգեցնի դրամի արժեզրկման: