Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իրավիճակը պայթյունավտանգ է․․․ մարդիկ պատկերացում չունեն՝ Սերժից ազատվեն, հետո ի՞նչ է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել երկրի թիվ մեկ դեմքի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Կարեն Կարապետյանի նախկին հայտարարությունների ֆոնին՝ այս որոշումն ինչպե՞ս կմեկնաբանեք։

Ես մշտապես ասել եմ՝ եթե փոփոխություն չեղավ, մեր երկիրը ապագա չունի։ Դրա ապացույցն այն է, որ մեր երկրի ներսում գնում է կեղծ ընդդիմություն-իրական ընդդիմություն-կոալիցիա պայքար։ Բոլորն էլ գիտեն՝ կեղծ ընդդիմությունն ինչ նպատակով է օգտագործվում, իրական ընդդիմությունը, ցավոք, արտախորհրդարանական է՝ այն ուժերը, որոնք ասելիք ունեն, ցավոք, խորհրդարանում չեն կարող դա անել։ Իշխանության ներսում սպասել, որ կարող են տարբեր խմորումներ լինել, ու դրա արդյունքում ռեժիմի փոփոխություն լինի՝ անհնար է։ Հենց ձեզ տված իմ հարցազրույցում ասացի, որ Հայաստանում երրորդ ուժն է հաղթելու։ Բոլորին էլ հասկանալի է, որ չնայած իր նկրտումներին՝ Կարեն Կարապետյանը զիջել է, և որպեսզի սպիտակ դրոշակը պարզելու գործընթացը բոլորին պարզ դառնա, Սերժ Սարգսյանը ստիպել է, որպեսզի հենց Կարեն Կարապետյանն իր բերանով հայտարարի այն, ինչ լսվեց։ Համակարգ ասելով՝ մենք այսօր հասկանում ենք այն կառույցը, այն բերդը, որը ստեղծեց Սերժ Սարգսյանը, որպեսզի մարդիկ նույնիսկ պատկերացում չունենան՝ եթե Սերժից ազատվենք, հետո ի՞նչ է լինելու՝ հարցի հետ կապված։ Ես համոզված եմ, որ այն պատրանքը, որ ստեղծեց Սերժ Սարգսյանը՝ սարսափելի է։ Մարդիկ չեն պատկերացնում՝ եթե Սերժ Սարգսյանին հանես, հետո ի՞նչ է լինելու։ Այս տրամաբանությունների հանգուցակետում պետք է փնտրել նոր երկիր կառուցելու ուղին, պետք է ազատվել համակարգից ու դա պետք է անել բացարձակ նոր ու թարմ ուժերով։ Այն, ինչ այսօր տեսնում ենք դաշտում, մեզ լավ ապագա չի խոստանում։

-Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի պաշտոնավարել նաև ապրիլից հետո, նա ՀՀԿ-ի դեմքն էր ընտրությունների ժամանակ, մարդիկ նրա շնորհիվ նաև ՀՀԿ-ին ձայն տվեցին։ Չի ստացվո՞ւմ, որ նա խաբել է ժողովրդին։

-Ես ձեր ասածի հետ համաձայն եմ։ Իհարկե սրանք բացարձակ խաբեություններ են, որոնք կոչվում են տեխնոլոգիաներ։ Ժողովրդի դեմ կիրառվում են տարատեսակ տեխնոլոգիաներ, ժողովուրդն էլ մի պատասխան ունի՝ զոռ է տալիս ոտքերին։ Արդյունքում մենք երկիրը կորցնում ենք, նոր հեքիաթների չենք հավատում, չի կարող ներգաղթ լինել մի երկրում, որտեղ բոլորը մտածում են փախնելու մասին։ Որպեսզի ներգաղթ լինի, նախ պետք է դադարի արտագաղթը։ Տարբեր չինովնիկներին պետք է հենց սա ասել՝ հարգելիս դու տնտեսական աճ ես ապահովել, այնպիսի թռիչնքեր ես խոստանում, որ կարելի է մտածել՝ ադրբեջանցիներն էլ Հայաստան կտեղափոխվեն։ Ի՞նչ կարելի է սպասել վարչապետից, որն այս իրավիճակում սին խոստումներ է տալիս, անիմաստ է նույնիսկ քննարկել։

-Հաջողության հասնելու ի՞նչ հնարավորություն ունեն այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանի վարչապետությունը խափանելու օրակարգով փողոց են դուրս եկել և բողոքի տարբեր միջոցառումներ են նախատեսում։

Իրավիճակը պայթյունավտանգ է և ինձ հիշեցնում է 88 թվականը, որի էկոլոգիական շարժման առաջնորդը ես էի։ Փետրվար ամսին մենք կազմակերպեցինք առաջին էկոլոգիական ցույցը, որը վերածվեց ազգային ազատագրական շարժման։ Իրավիճակները նման են, բայց կա մի շատ խոշոր տարբերություն։ Այն ժամանակ ժողովուրդը շատ մեծ հավատ ուներ նոր ապագայի նկատմամբ, այսօր ժողովուրդն այդ նոր ապագան չի տեսնում՝ այնքան խաբնվեց երեք կեղծ նախագահներից հետո՝ չորրորդ նախագահը նույնպես կեղծ ճանապարհով նշանակվեց, բացարձակ թյուրիմացություններ, կեղծիքներ։ Ոչ լեգիտիմ նախագահ ունենալուց մեր ազգը զզվել է ու այլևս ոչ մի բանի չի հավատում։ Այսօր ես չգիտեմ, թե ինչը կարող է մեր ազգին հավատ ներշնչել։ Միակ բանը, որին ես հավատում են՝ դրսի փայլուն ու փորձառու երիտասարդներն են, ազնիվ մղումներ ունեն ու շատ մեծ հնարավորությունների տեր են։ Ես երբ ասում եմ՝ երրորդ ուժն է հաղթելու, դրսի ուժը պետք է միանա ներսի հայությանը։ Այսինքն՝ արտերկրի հայությունն ու ներսի հայությունը միանում են ու դրսից եկած հսկայական դոնորային ներդրումային գումարների օգնությամբ՝ Հայաստանը մի քանի կարգ վերև են բարձրացնում։ Մի քիչ ուղեղին զոռ տալու դեպքում, լիմոնից լիմոնադ կարելի է սարքել։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում։

-Այսինքն՝ կարծում եք՝ արտախորհրդարանական ուժերն այս փուլում անիմա՞ստ են պայքարում։

-Քաղաքական պայքարում երբեք անարդյունք ինչ-որ բան չի լինում։ Որպեսզի ամրոցը կառուցես՝ այս գործընթացները շատ ամուր հիմք կարող են տալ։ Թեկուզ այն փոքր մասը, որը գիտակցում է, կհաջողեն։ Բացարձակ չեմ կարծում՝ ավելորդ է, ավոլորդ կոչերից շարժումը կազատվի։ Համակարգը պարտադիր փոխվելու է, նորից եմ ասում՝ սպասենք միլիոնից պակաս Հայաստանի բնակչությունը, հետո նոր բղավենք։ Հարևանների հույսը հենց դա է, ատամները սրած սպասում են։ Ադրբեջանն ինչո՞ւ է սահմանի վրա կրակում, անընդհատ բղավում, որ Երևանը կգրավի։ Իր սպառնալիքների արդյունքում նա ոչինչ չի շահելու, բացի նրանից, որ Հայաստանի բնակչությունն ավելի է դատարկվելու։ Սա է նրանց կիրառած տեխնոլոգիան։ Մենք պետք է գտնենք այն ուղին, որը կդադարեցնի արտագաղթը, իսկ դա հնարավոր է միայն համակարգը փոխելուց հետո, իսկ դա, վաղ թե ուշ, տեղի է ունենալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում