Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով արգելվել է ստուգել ամուսնու հեռախոսը և համակարգիչը, հայտնում է newsru.co.il-ը:
Օրենքը կոչված է ոչ միայն ապահովելու տեղեկատվական անվտանգությունը, այլև բարձրացնելու բարոյական մակարդակը:
Օրենքի խախտումը կհանգեցնի 133 000 դոլար տուգանքի:
Իսկ համակարգիչը կամ հեռախոսը կոտրելը, որևէ մեկին գաղտնի տեղեկություն փոխանցելն ավելի խստորեն է պատժվում՝ 4 տարվա ազատազրկմամբ և մինչև 1 մլն դոլար տուգանքով: