Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ Սփյուռքից դրական արձագանքներ են ստանում: Բոլորը ոգևորված են, նույնիսկ տպավորություն է, որ Սփյուռքն ավելի ոգևորված է․ «Սփյուռքից առաջարկում են ֆինանսական աջակցություն: մենք ունենք հիմնադրամի հաշիվ և կարող են այդ հիմնադրամի հաշվին փոխանցումներ կատարել»:
Ավինյանի խոսքով՝ պայքարի 14 օրերը իրենց ամեն օր նոր լիցքեր են տալիս: