Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց. կլինի՞ նոր պատերազմ

Արդեն երկու տարի է անցել 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված հայտնի իրադարձություններից, որոնք ընդունված է անվանել Ապրիլյան քառօրյա պատերազմ: Հակառակորդը լայնածավալ հարձակողական գործողություններ ձեռնարկեց շփման գծի երեք՝ հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Հարձակումը սկսվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեռ չէին վերադարձել Վաշինգտոնից, սակայն Հայաստանում սկսված մարտերի մասին տեղեկացան միայն ապրիլի 2-ի առավոտյան՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Մարտերն ընթացան մինչև ապրիլի 5-ի կեսօր, երբ Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբերի պետերի միջև կրակի դադարեցման մասին:

Ո՞վ է հարձակվել առաջինը

Ապրիլյան պատերազմի մասին, անշուշտ, շատ են խոսել, շատ են գրել: Հակամարտող կողմերից յուրաքանչյուրն իրեն ցանկալի լույսի ներքո է ներկայացնում տեղի ունեցած իրադարձությունները: Օրինակ՝ Ադրբեջանն իրեն է հռչակում պատերազմի հաղթող՝ միաժամանակ հայտարարելով, թե իբր առաջինը հայկական կողմն է ապրիլի 1-ի գիշերը հրետակոծության ենթարկել ադրբեջանական գյուղերը, որից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաման է տվել սահմանային ուժերին «հետ մղել» հայկական կողմի կրակակետերը ադրբեջանական բնակավայրերից: Մինչդեռ հայկական կողմի ներկայացրած փաստերը ուրվագծում են բոլորովին այլ պատկեր՝ ցույց տալով, որ հատուկջոկատայինների մասնակցությամբ սանձազերծված հարձակումը հստակ կազմակերպված լայնածավալ ռազմագործողություն էր Ադրբեջանի կողմից՝ կոնկրետ ռազմական և քաղաքական նպատակներով:

Ի՞նչ փոխեց Ապրիլյան պատերազմը

Ադրբեջանի ռազմաքաղաքական առաջադրանքների մասին ևս շատ է խոսվել: Ռազմական տեսանկյունից ադրբեջանական կողմը օգտագործեց «անակնկալի էլեմենտը»՝ փորձելով ճեղքել Արցախի պաշտպանությունը և փոխել ուժերի հարաբերակցությունը շփման գծում: Ադրբեջանը նախորդ 10-15 տարիների ընթացքում տնտեսական մեծ աճ էր գրանցել՝ ձեռք բերելով մեծ քանակությամբ ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա, և բնականաբար պիտի փորձեր սպառազինությունների և մարդկային ռեսուրսների քանակական առավելությունը ռեալիզացնել և վերածել դիրքային առավելության հայկական կողմի նկատմամբ, փոխել ռազմական իրավիճակը շփման գծում, ի վերջո` ազատվել պարտված կողմի բարդույթից: Ռազմական հաջողությունը շփման գծում հնարավորություն կտար ադրբեջանական կողմին ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ բանակցությունների ընթացքում: Բնականաբար, կային նաև ներքաղաքական դրդապատճառներ: Սակայն ապրիլյան իրադարձությունների դրդապատճառները և արդյունքները քննարկելու կամ հաղթողներին ու պարտվողներին որոշելու փոխարեն, կարծում ենք, այսօր ավելի արդիական են այն հարցերը, թե ինչպե՞ս Քառօրյա պատերազմը ազդեց հակամարտության կարգավորման գործընթացի վրա և որքանո՞վ փոխեց ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև, արցախա-ադրբեջանական շփման գծում: Ի վերջո, ինչպիսի՞ն է իրադրությունն այսօր՝ Ապրիլյան պատերազմից երկու տարի անց:

Տարածքային և մարդկային կորուստներ

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 91 հոգի՝ 74 զինծառայող և 17 կամավորական: Ադրբեջանական զինուժի կորուստների մասին հստակ տվյալներ չկան: Տարբեր հաշվարկներով ադրբեջանական կողմի կորուստների թիվը գնահատվում է առնվազն 250-260 հոգի: Հայտնի է նաև, որ հարձակման առաջին ժամերին ադրբեջանական զինուժին հաջողվել էր գրավել որոշ հենակետեր: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի հայտարարության՝ ապրիլի 3-ի դրությամբ հայկական կողմն ուներ 8 կորցրած դիրք, որոնցից 5-ը շփման գծի հարավային ուղղությամբ, իսկ 3-ը՝ հյուսիսային: Այս հենակետերից ամենահայտնին շփման գծի հարավային հատվածում գտնվող Լելե Թեփե բարձունքն է: Ավելի ուշ՝ 2017 թ. հունվարին, Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին Չոջուկ Մարջանլի գյուղի վերաբնակեցման մասին, որը, ըստ ադրբեջանական մամուլի, հնարավոր է եղել իրականացնել Լելե Թեփեի գրավումից հետո: Բոլորին անհայտ այս գյուղի վերաբնակեցումը Բաքուն փորձում էր ներկայացնել իբրև մեծ հաղթանակ Հայաստանի նկատմամբ: Շատերը կհիշեն նաև հայկական կողմի տարածքային կորուստների մասին վեճերը ապրիլյան կռիվներից հետո: Հիմնադիր խորհրդարան քաղաքական նախաձեռնության ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը ժողովրդից` ասելով, որ հակառակորդն ընդամենը մի քանի հարյուր մետրի առաջխաղացում է ունեցել շփման գծում, մինչդեռ հայկական կողմը Ապրիլյան պատերազմում միայն Թալիշի ուղղությամբ կորցրել է 7 միլիոն քմ կամ 700 հեկտար տարածք: Այս խոսակցություններին վերջ տվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Վիեննայի գագաթնաժողովից Երևան վերադառնալու ճանապարհին նա հարցազրույց տվեց հայկական ԶԼՄ-ներին՝ ասելով, որ Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք:

Հայաստանը չօգտվեց հնարավորությունից

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ապրիլյան իրադարձությունների մասին խոսեց քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ասելով, որ 2016 թ. ապրիլից հետո պատերազմի վտանգն ավելի պարզորոշ է դարձել, Մինսկի խումբն էլ որոշ չափով ակտիվացրել է իր աշխատանքները: Հենց ապրիլյան կռիվներից հետո կազմակերպվեցին նախագահական գագաթնաժողովները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ ընդունվեցին որոշումներ՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանն ու հետագա ռազմական բախումների կանխագելմանը:

«Իհարկե, դեռ չկան արդյունքներ, այնուամենայնիվ, Մինսկի խումբն այսօր ավելի ակտիվ է, քան դրանից առաջ էր», – ասում է Ալեքսանդր Սկակովը:

Ռուսաստանցի փորձագետն ափսոսում է, որ Հայաստանը հնարավորություն ուներ Ապրիլյան պատերազմից հետո բարելավելու իր դիրքերը, սակայն չօգտվեց այդ հնարավորությունից. «Ադրբեջանը դիմեց բացահայտ ագրեսիայի, և դա կարելի էր օգտագործել սեփական դիրքերը բարելավելու համար: Հայաստանը կարող էր այնպես անել, որ բոլորը հստակ տեսնեին՝ հենց Ադրբեջանն է ագրեսորը, պատերազմի սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, բայց Հայաստանը դա չարեց»:

Այնուամենայնիվ, 1994 թ. ի վեր շփման գծում գրանցված ամենախոշոր ռազմական բախումներից հետևություններ արվել են: Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանը արել է իր հետևությունները՝ նոր զինատեսակներ է մատակարարել Հայաստանին: Հայաստանն էլ արել է իր հետևությունները և հիմա ավելի լավ է պատրաստված պատերազմին, քան դրանից առաջ էր:

Իսկ պատերազմի վերսկսման վտանգ մոտ ամիսներին չկա: Թե ինչ կլինի հետագայում՝ հայտնի չէ:

«Ադրբեջանը կդիմի ագրեսիայի միայն այն դեպքում, եթե ունենա ներքաղաքական և տնտեսական խնդիրներ՝ նավթի գների անկում, մանաթի դեվալվացիա և այլն: Եթե դա կրկնվի, կրկին կառաջանա պատերազմի վտանգ»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:

Հայկական կողմը լուրջ հետևություններ է արել

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն իր հերթին ասում է, որ Ապրիլյան պատերազմը շատ ուժեղ է ազդել բանակցային գործընթացի վրա: Բանակցությունները գնալով ավելի շատ են վերածվում իմիտացիայի:

«Հայկական կողմն ամեն անգամ ասում է, որ պատրաստ է քննարկել միայն շփման գծում մշտադիտարկման համակարգի ստեղծման հարցը, ընդ որում, Երևանը պատրաստ չէ մինչև դա անելը քննարկել բուն հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Ադրբեջանում ինչպես առաջ, այնպես էլ հիմա հնչեցվում են միայն ծայրահեղ մոտեցումներ՝ ոչ մի զիջում, առավելագույնը Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, բայց որևէ նոր բան չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց վերլուծաբանը:

Ապրիլյան պատերազմը, Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով, ստիպել է հայկական կողմին լուրջ հետևություններ անել և վերազինել բանակը:

«Շատ խնդիրներ, որոնց վրա նախկինում աչք էին փակում, Ապրիլյան պատերազմից հետո սկսեցին լուծվել: 2016 թ. սկսած՝ Հայաստանի զինված ուժերը ստացան լուրջ քանակով նոր ռազմական տեխնիկա, և այդ գործընթացը շարունակվում է: Հայաստանը սպառազինություն է ստացել ինչպես 200 միլիոնի չափով վարկային համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ զենք է գնել սեփական միջոցներով: Օրինակ՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները գնվել են Հայաստանի պաշտպանական բյուջեի միջոցներով: Ձեռք են բերվել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ամենանոր մոդիֆիկացիայի «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրներ և շատ այլ զինատեսակներ»:

Այս խորապատկերին Ադրբեջանը, ընդհակառակը, նվազեցրել է ժամանակակից սպառազինության գնման տեմպերը. «Իհարկե, գործընթացը շարունակվում է, բայց հիմնականում զենք է մատակարարվում հին պայմանագրերի շրջանակներում: Շատ լուրջ նորություններ առայժմ չկան: Դա կապված է պաշտպանական ծախսերի կրճատման հետ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն ամեն դեպքում մոտակա տարիներին շարունակելու է մասնակցել սպառազինությունների մրցավազքին, եթե նավթի գների հետ շատ անսպասելի մի բան տեղի չունենա»:

Ադրբեջանը պատրաստ չէ նոր պատերազմի

Իսկ Ադրբեջանի կողմից 2016 թ. ապրիլի սկզբին մի քանի բարձունքներ, հենակետեր գրավելը էապես չի ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության վրա:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ավելացրեց. «Բանակցություններում ոչինչ չի փոխվել: Որևէ զիջման մասին խոսք չկա, և մենք տեսնում ենք նույն հանդիպումները կամ նախագահների, կամ էլ արտգործնախարարների միջև: Նրանք զրուցում են ինչ-որ բանի մասին, բայց թե ինչի՝ ոչ ոք չգիտի, և մենք որևէ արդյունք չենք տեսնում: Այդ մի քանի բարձունքները, որը գրավել են հայկական կողմից, ըստ էության շատ բան չեն փոխել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ շատ դժվար կլինի մեծ տարածքներ գրավել պատերազմի միջոցով: Այդ պատերազմը կհանգեցնի հազարավոր զոհերի, և Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ գնալ դրան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում