Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Բաքուն պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից․ Նալբանդյան

Միգուցե Ադրբեջանը ի զորու չէ իսկապես վերադառնալ կառուցողական դաշտ և նրան պետք է վերադարձնել:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչի մասին է Ալիևը խոսում, երբ ասում է, որ նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները նոր, ավելի ակտիվ փուլ են մտնում՝ հիմնված  եռանախագահների կրեատիվ գաղափարների վրա:

«Բաքուն ասում էր, որ պետք է բովանդակային, սուբստանտիվ կամ տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև հիմա այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական. այդ դեպքում ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումների մասնակցում, եթե դրանք անբովանդակ էին և անտրամաբանական: Հիմա հաջողությամբ ավարտելով այդ բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը՝ անցան մի նոր փուլի, երբ իբրև թե պետք է հիմնված լինի եռանախագահների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների վրա: Ի՞նչ կրեատիվության մասին է  խոսքը, գուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի ոչ այնքան առողջ երևակայությունից, և այդ կրեատիվությունը գնաց, հասավ նրան, որ ասում են, թե մեր 2800-ամյա մայրաքաղաքը կամ Հայաստանի այլ շրջանները Ադրբեջանի պատմական տարածքն  են. կամ այն կրեատիվությունը, որով նրանք մշտապես սպառնում են ուժ կիրառել, այսինքն՝ գուցե նրանք այսպիսի նոր հնարք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում համանախագահների առաջարկներից, այդ իսկ երկրների նախագահների կողմից արված հինգ սկզբունքներից, առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե ինքը սպասում է, որ այդ առաջարկները Ադրբեջանի կողմից դառնան ընդունելի, կրեատիվ:

«Միգուցե նրանք գտնում են, որ այդ առաջարկները կրեատիվ չէին, այլ պարզունակ, այսինքն՝ նրանք իրենց իրավունքն են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ: Կարևորն այժմ այն է, որ նրանք ձերբազատվեն այս՝ իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից, վերադառնան կառուցողական դաշտ եւ առաջին հերթին իրականացնեն  հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, իրենց պարտավորությունները և հարգեն դրանք»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ հավելեց, որ պայմանավորվածությունների իրականացման առումով Ադրբեջանը շարունակում է շարժվել իրեն բնորոշ քաղաքականությամբ, այսինքն՝ հրաժարվում է դրանցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում