Հակամարտությունները, եղանակային ծայրահեղ պայմանները և սննդամթերքի բարձր գները հանգեցնում են աղետալի հումանիտար իրավիճակների: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Արտակարգ օգնության համակարգող Մարկ Լոկոկը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում սովի ու հակամարտության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ ելույթի ժամանակ:
ՄԱԿ-ի համակարգողի խոսքով՝ ներկայումս Եմենի, Հարավային Սուդանի և Նիգերիայի որոշ հատվածների բնակիչներ սննդի զգալի պակաս ունեն և հաջորդ վեց ամիսների ընթացքում կարող են լիակատար սովի մատնվել:
ՄԱԿ-ին անհանգստացնում է նաև իրավիճակը Սոմալիում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Նշված բոլոր դեպքերում վճռորոշ դեր է խաղում հակամարտությունը, հատկապես գյուղական վայրերում: