Ամերիկացի միլիարդատեր և Tesla, SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի խորթ քույրը իրենց հոր՝ 72-ամյա Էրոլ Մասքի երեխային է լուս աշխարհ բերել, հաղորդում է Daily Mail-ը։
Էրոլ Մասքը 25 տարի առաջ ամուսնացել է Հայդե Բեզուիդենհութի հետ։ Զույգը միասին սկսել է դաստիարակել 4-ամյա Յանային։ 18 տարի անց նրանք ամուսնալուծվեցին, որից հետո Էրոլն ամուսնացավ 30-ամյա խորթ դստեր հետ։
Նշվում է, որ Իլոն Մասքին զայրացրել է նրանց՝ որդի ունենալու լուրը, և երեխայի լույս աշխարհ գալուց հետո դադարեցրել է հոր հետ շփումը։ Նա Մասք ավագին անվանել է մարդ, որը գործել է «գրեթե բոլոր չարիքները, որոնք միայն կարելի է պատկերացնել»։
Էրոլ Մասքի խոսքով՝ ինքը որդու զայրույթի պատճառը չի հասկանում։ Նա հաստատել է, որ Յանա Բեզուիդենհութը որդի է լույս աշխարհ բերել։