Սիրիայի հնությունների հարցերով վարչությունը դատապարտել է Աֆրինի շրջանում հնավայրերի հրթիռակոծությունը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։
Վարչության ղեկավար Մահմուդ Համուդը հայտարարել է, որ «թուրքական ինքաթիռը հարվածել է Բարադ հնագիտական գոտուն՝ Աֆրին քաղաքից 15 կմ հեռավորությամբ»։
Բարադում բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված բազմաթիվ եկեղեցիների ու վանքերի ավերակներ կան։ 2011-ին այդ վայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Համուդի խոսքով՝ ռմբակոծությունից տուժել են նաև «սուրբ Մարոնի դամբարանը», ինչպես նաև Սուրբ Հուլիանոսի տաճարի ավերակները։