Եվրախորհուրդը վճռականորեն դատապարտում է Սիրիայում շարունակվող Թուրքիայի ապօրինի գործողությունները։ Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։
«Այս հարցը կբարձրացվի Վառնայում (Բուլղարիա), որտեղ մենք հույս ունենք լայն քննարկում կազմակերպել՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Ես գիտեմ, որ դա սովորական հանդիպում չի լինի»,-ասել է Տուսկը։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն մտահոգ չէ միայն Միջերկրական և Էգեյան ծովերի դրությամբ։
«Իհարկե, Վառնայում մի շարք կարևոր հարցեր կքննարկվեն, ներառյալ՝ իրադարձությունները Թուրքիայում և Սիրիայում նրա գործողությունները։ Այնուամենայնիվ, մենք հարևաններ ենք, և միմյանց հետ պարզ խոսելու միջոցներ պետք է գտնենք, ինչպես նաև համագործակցենք ոլորտներում, որոնք առնչվում են ընդհանուր շահերին»,-հայտարարել է Տուսկը։