Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որ ընդդիմության միավորում չլինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը:
Ռուբինյանը լիահույս է, որ ընդդիմությունը կմիավորվի: Իսկ ուժի կիրառման հարցը արդեն ձանձրալի է:
Ինչ վերաբերում է իշխանության վստահությանը, Ռուբինյանը նկատեց․«Պատմության մեջ եղել են նման իշխանություններ, բայց տապալվել են: Իշխանություններին ստիպելու ենք հետ կանգնել իրենց ապօրինի գործողություններից»: