ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Անդրադառնալով Երևանի ավագանու նիստերին լրագրողների աշխատանքի սահմանափակմանը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց. «Մեր պառալամենտի գործունեությունն ակնհայտ հրապարակային է, չէ՞, բայց լրագրողներն այստեղ չեն կանգնում՝ իրենք իրենց նախատեսված տեղից հրապարակայնություն են ապահովում: Բացարձակ նույն կոնցեպցիան կիրառվում է Երևանի ավագանու նկատմամբ, որովհետև Երևանի ավագանին էլ Երևան քաղաքի օրենսդիր մարմինն է, Երևան քաղաքի պառլամենտը: Այստեղ ի՞նչն է տարօրինակ»:
Նրա խոսքով՝ իրենք ընդամենը կանոնակարգել են:
Մանրամասները՝ տեսանյութում: