Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին մեկնարկած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով։
Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է: Դատարան ժամանած բժիշկները ներարկում են արել, Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ առողջական խմնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Դատավորն էլ հայտարարել է, որ առանց Եղնուկյանի հնարավոր չէ շարունակել նիստը: Հաջորդ նիստը հաջորդ հինգշաբթի է՝ մարտի 29-ին: