Tesla-ի բաժնետերերը, ովքեր ձգտում են էլեկտրամոբիլներ և արևային մարտկոցներ արտադրող ամենախոշոր կազմակերպությունը լինել աշխարհում, ձայների մեծամասնությամբ համաձայնել են Իլոն Մասքին տարեկան 2,6 միլիարդ դոլար աշխատավարձ վճարել։ Որոշմանը կողմ է քվեարկել բաժնետերերի ժողովի մասնակիցների 73%-ը, նրանք, ովքեր աշխատանքի բնույթով կախված են Մասքից կամ նրա եղբորից՝ Քիմբալից, ով նույնպես Tesla–ի տնօրենների խորհրդի անդամ է։
Բացի Tesla-յից, Մասքը զբաղված է նաև Մարս թռչելու հրթիռների նախագծման մշակմամբ, ինչպես նաև Neuralink ստարթափով, որի նպատակը արհեստական բանականության ստեղծումն է։