Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Իրանի խոշոր զբոսաշրջային շուկայի փոքր տոկոսն է Հայաստանին բաժին ընկնում

Ժամանցի տեղեր, պատմամշակութային վայրեր… «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն, իրանական «Ասեման», «Մահան», «Ղեշմ» ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը ներկայացնում է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակը:

«Հայաստանյան տուրիստական ընկերություններն իրենց փաթեթներում առաջարկներ են ներկայացնում տարբեր ուղղություններով` ժամանցի վայրեր, մշակութային օջախներ, պատմշակութային վայրեր»,- ասաց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով՝ այս տարի բավական մեծ քանակի այցելությունների ակնկալիք ունեին, և, իսկապես, նախնական ամրագրումները դա էին ցույց տալիս, սակայն վերջին շրջանում Իրանում որոշ խնդիրներ եղան: Դրանք կապված են ազգային արժույթի արժեզրկման և արտարժույթ դժվարությամբ ձեռք բերելու հետ: Այդ իսկ պատճառով, որոշ ամրագրումներ չեղարկվել են:

«Երեք ամիս առաջ բոլոր ավիաընկերությունները մոտ 116 չվերթի հայտագրում էին կատարել: Նախորդ տարի մենք ունեցել ենք 75 չվերթ, պատկերացրեք, ինչ թռիչքային աճ էր լինելու, սակայն նշված խնդիրներով պայմանավորված՝ չվերթները կրճատվեցին»,-ասաց Առլեն Դավուդյանը: Նա նկատեց, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ առայժմ Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում Վրաստան, քան գալիս են Հայաստան: Սա խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ դեռ բավական աշխատանք կա կատարելու:

«Շուրջ 80-միլիոնանոց շուկայի հետ գործ ունենք: Այո, տարեցտարի Իրանից Հայաստան զբոսաշրջիկների աճ նկատվում է, սակայն հսկայական շուկայի փոքր տոկոսն է մեզ բաժին հասնում: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ»,-ասաց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով՝ հասարակության շրջանում վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն կա: Ըստ Առլեն Դավուդյանի` պետք է հատուկ թիրախավորել այդ շուկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում