Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչև 2020 թվականը Փարիզի հասարակական տրանսպորտը բնակչության բոլոր շերտերի և քաղաքի հյուրերի համար անվճար դարձնելու հնարավորությունը:
Իդալգոն ասել է, որ 2018-ի ամռանը նա մտադիր է ուսումնասիրել և քննարկել անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը: Այս հարցով վերջնական որոշումը կարող է ընդունվել մինչև 2020 թվականը, երբ տեղի են ունենալու քաղաքապետարանի հերթական ընտրությունները:
Նշվում է, որ երեքշաբթի օրը Փարիզի քաղաքապետարանում 220 տարեց փարիզեցիների համար անվճար երթևեկություն ապահովելու առաջարկության վերաբերյալ քվեարկություն է տեղի ունենալու: