Դերասանուհի Անջելինա Ջոլին ամուսնացած է եղել 3 անգամ, իսկ վերջին ամուսնուց՝ Բրեդ Փիթից ամուսնալուծությունը դեռ պաշտոնապես ձևակերպված չէ։
Սակայն Ջոլին պատրաստվում է ամուսնանալ նաև չորրորդ անգամ։
Աստղի ընտրյալը բրիտանացի միլիոնատեր է, ում անունը չի բարձրաձայնվում։ Life & Style պարբերականը հաղորդում է, որ Ջոլիի և միլիոնատիրոջ սիրավեպը շարունակվում է մեկ տարուց ավելի։ Նրանց ծանոթացրել է Ջորջ Քլունիի կինը՝ Ամալը։
«Էնջին այնքան սիրահարված է, որ շուտով չորրորդ անգամ կամուսնանա։ Սիրահարված դերասանուհին ինքն է առաջարկել ամուսնանալ»,-ասել է Ջոլիի ընկերուհին։
Նշենք, ո Անջելինա Ջոլին ամուսնացած է եղել դերասաններ Ջոնի Լի Միլերի, Բիլի Բոբ Թորոնթոնի և Բրեդ Փիթի հետ։