Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Իրենք մեր առջև պարտավորություն չունեն, պարտք են կատարել իրենց հայրենիքի առջև. Ռուբեն Բաբայան

«Քվեարկել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ազգությունը որևէ կապ չունի, կատարել են իրենց ընտրությունը՝ ելնելով իրենց ցանկություններից, սպասելիքներից ու աշխարհահայացքից։ Ես մշտապես նեղվում եմ այդ «հայ» բառից, կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք առաջնորդվենք հայաստանցի, ՀՀ քաղաքացի բառով»,- անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը գոյացած հերթին, ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Բաբայանը հավելում է. «Քանի մենք չենք ազատվում այդ «հայ» բառը օգտագործելու թվացյալ պարտականություններից, մենք շատ ծանր ենք տանելու նման իրադարձությունները։ Պարզ է, որ իրենք պետք է առաջնորդվեին իրենց ու իրենց երկրի շահերով՝ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Իրենք բացարձակապես որևէ պարտավորություն չունեն Հայաստանի Հանրապետության առջև միայն նրա համար, որ ազգությամբ հայ են։ Պարտավորություններ ունի միայն երկրի քաղաքացին։ Կարծում եմ, որ սա շատ տրամաբանական է, և ես հիմա հեծանիվ չեմ հնարում»։

Մեր զրուցակիցը նշում է՝ մեր հասարակությունը դժվար է տեղավորվում երկրի քաղաքացի հասկացության մեջ. «Շատ ավելի հեշտ է ազգի հանդեպ կատարել պարտավորություններ, քան երկրի։ Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք ամենաճոռոմ ելույթներն են ունենում հայ ազգի, ազգային գաղափարների մասին, բայց գրպանում ունեն Ռուսաստանի անձնագիր։ Եկեք շատ կոնկրետ տարանջատենք՝ դու ՀՀ քաղաքացի՞ ես, թե՞ ոչ։ Եթե քաղաքացի ես, ապա ունես շատ կոնկրետ պարտավորություններ երկրի ճակատագրի, զարգացման ու ուղիների համար։ Ես կարող եմ, յուրաքանչյուր քաղաքացու հետ պատրաստ եմ մտնել շատ հարգալից բանավեճի մեջ։ Բայց ես բացարձակապես ցանկություն չունեմ ուրիշ երկրի քաղաքացու հետ մտնել բանավեճի մեջ, որովհետև ես չեմ խառնվում այդ ուրիշ երկրի ներքին հարցերին ու քաղաքականությանը։ Կգերադասեի, որ ուրիշ երկրի քաղաքացիները՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից, չխառնվեն իմ երկրի ներքին գործերին ու արտաքին քաղաքականությանը»։

Բաբայանը եզրափակում է. «Այդ մարդիկ գնացել իրենց պարտքն են կատարել իրենց հայրենիքի հանդեպ։ Դա իրենց հայրենիքն է, եկեք այդպես ընկալենք ու մեզ այդ ժամանակ շատ լավ կզգանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում