Force Comm’UNE կազմակերպությունը Փարիզում անօթևաններին օգնելու օրիգինալ միջոց է գտել. ակտիվիստները խնդրում են, որ քաղաքի բնակիչները փողոցի սյուներին կախեն անպետք հագուստը:
Գաղափարը հաջողությամբ փորձարկվել է Կանադայում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում, հիմա էլ հասել է ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սերժի համայնք:
Ակտիվիստները, հնարավորության դեպքում, խնդրում են նվիրաբերել տաք վերնահագուստ` վերարկուներ, բաճկոններ կամ տաք շալվարներ:
Իրերը պետք է խնամքով փաթեթավորվեն ջրակայուն տոպրակի մեջ և կախվեն սյուներից կամ ցանկապատից՝ բացատրությամբ, որ նախատեսված են կարիքավոր մարդկանց համար. «Սրանք կորած իրեր չեն, սրանք ձեզ համար են, եթե դուք մրսում եք»: