Մեկ ամիս առաջ բոլոր ԶԼՄ–ները այն մասին էին գրում, որ ապահարզանի փաստաթղթերը վերջնական պատրաստությունն են անցել և մնում է միայն ստորագրվեն։ Երբ Բրեդ Փիթն արդեն անհամբերությամբ սպասում էր ազատ օրերին, որ պետք է անցկացներ վեց երեխաների հետ, Անջելինան որոշել է խորամանկել։ Նա հրաժարվել է ստորագրել փաստաթղթերը, քանի որ «Փիթը ճնշում է իրեն, ինչի պատճառով ինքը կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկումը»։
Արդեն պարզ է դառնում, որ խնամակալության հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելը անհնար է դառնում։ Հնարավոր է, խնդիրը նրանում է, որ մեկ ամիս առաջ Անջելինայի մոտ նյարդային խանգարում էր եղել։ Դերասանուհուն հունից հանել էին լուրերը, ըստ որոնց, Փիթը կրկին հանդիպում է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ։