«Ելք» դաշինքի մաս կազմող 3 կուսակցությունները ունեն հուշագիր համատեղ քաղաքական գործունեության մասին և կարող են գործունեություն ծավալել նաև ոչ համատեղ, սա երբեք չենք թաքցրել, չենք ասել, որ դա էդպես չէ»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, եթե ճանապարհային քարտեզի շուրջ դաշինքում համաձայնություն այդպես էլ չլինի, ՔՊ-ն միայնակ կփորձի իրականացնել այն։
Անդրադառնալով դիտարկմանը, թե դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը ևս չի կիսում այս ճանապարհային քարտեզով Ազատության հրապարակ գնալու միտքը, Արարատ Միրզոյանն ասաց․
«Այս քարտեզով ոչ , բայց «Հանրապետություն» կուսակցությունն ունի էլի տարբերակ հանրահավաքային պայքարի, մասամբ է ճիշտ ձեր տեղեկատվությունը»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։