Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Սերժ Սարգսյանը գնաց հակառակ կողմից. 7 օրերի ոդիսականը

Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ:

Ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, թե պետք է օգտագործել այդ յոթ օրը իշխանափոխություն անելու համար: Դրա մասին, օրինակ, խոսում է Հայաստանի փրկության ճակատը: Նաև փորձագիտական դաշտում է հաճախ դիտարկվում այդ հանգամանքը՝ յոթ օր առանց Սերժ Սարգսյանի: Յոթ օրերի շուրջ ստեղծվում է յուրօրինակ մի ճակատագրապաշտական մթնոլորտ, որը թերևս բացարձակապես արհեստական մթնոլորտ է, ինչը վկայում է Հայաստանում առկա քաղաքական և անգամ քաղաքագիտական անհամարժեքության չափազանց խորը աստիճանը:

Յոթ օրը Սերժ Սարգսյանի համար կարող է գուցե լինել ճակատագրական, սակայն ոչ իշխող համակարգի համար: Յոթ օրերի ընթացքում Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն իշխանությունը, իշխող մեծամասնությունը կամ համակարգը: Իսկ համակարգը Սերժ Սարգսյանին հաղթելու որոշում կկայացնի մի դեպքում, եթե դիտարկի, որ Սարգսյանն այլևս ունակ չէ ապահովել իր կարիքներն ու երաշխավորել սեփականության անվտանգությունը ու ֆիզիկական անձեռնմխելիությունը, և կարիք կա նրան փոխարինելու նոր երաշխավորով: Եթե լինի այդ անհրաժեշտությունը, ապա առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային: Բայց դա կնշանակի ոչ թե համակարգի թուլացում, այլ հակառակը՝ համակարգը «կզոհաբերի» Սարգսյանին ավելի ամրանալու համար: Ընդ որում, տվյալ պարագայում «զոհաբերությունն» էլ թերևս խիստ պայմանական է, քանի որ Սարգսյանին կհեռացնեն երաշխիքներով:

Իհարկե, ինքնին այդ իրավիճակը հետաքրքիր է դիտարկման տեսանկյունից, զուտ որպես ներիշխանական զարգացումների վեկտորի շոշափում, ներիշխանական ստատուս քվոյի հնարավոր տարբերակների համատեքստում: Ներկայումս համակարգը կարծես թե չունի կասկած Սերժ Սարգսյանի արդյունավետության հարցում: Այդ կասկածները Սարգսյան-համակարգ հարաբերությունում ուղեկցվել են պարբերաբար, նախագահության տասնամյակի ընթացքում: Դրանց հիմքում եղել է երկու աղբյուր կամ կասկածի օջախ՝ տնտեսական էֆեկտիվություն, երբ Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը հասկանալի չի եղել օլիգարխիայի համար, և անվտանգություն, երբ օլիգարխիան կասկածներ է ունեցել, որ Սարգսյանն իր իշխանության արտաքին լեգիտիմության համար կարող է գնալ ներքին ռեֆորմների, որոնք կհարվածեն օլիգարխիայի շահին:

Սերժ Սարգսյանը պարբերաբար հավաստիացրել և համոզել է օլիգարխիային, որ այդ վտանգները և կասկածներն անտեղի են: Անշուշտ, նա ունի նաև առաջիկա ապրիլի և հատկապես 7 օրերի համար համոզելու անհրաժեշտություն: Ընդ որում, այդ գործընթացը ամենևին հանրային տեսանելիության դաշտում չէ: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է գնալ այսպես ասած՝ «բացասման» ճանապարհով և պարզապես հրաժարվել օլիգարխիային համոզելու տարբերակից՝ այսպես ասած, «ինքնակամ հրաժարվելով» երաշխավորի պատասխանատվությունից: Առավել ևս, որ դե յուրե նա այդ բանն արել է նոր Սահմանադրությամբ և մոդելի հաստատումով: Այդ դեպքում պատասխանատվությունը մնում է օլիգարխիայի վրա, կամ նա պետք է գտնի նոր երաշխավոր:

Եվ հիմա ստացվել է իրավիճակ, երբ օլիգարխիան ինքն է սկսել համոզել Սարգսյանին «մնալ» երաշխավորի կարգավիճակում: Այսինքն՝ ներկայիս բավականին բարդ և սուղ ներքին ու արտաքին իրավիճակում չունենալով ռեսուրսներ և նաև ուժեղ փաստարկներ՝ Սերժ Սարգսյանը թերևս նախընտրել է գնալ այլ ճանապարհով և ոչ թե նախաձեռնող լինել իր, այսպես ասած, մնալու հարցում, այլ հակառակը՝ խորացնել անորոշությունը և ստեղծել վիճակ, երբ ոչ թե ինքը կհամոզի խոշոր կապիտալին, որ համաձայնեն թողնել իրեն, այլ խոշոր կապիտալը կփորձի համոզել նրան, որ մնա:

Ներկայումս մենք տեսնում ենք հենց այդ իրավիճակը, որով Սարգսյանն իրեն ապահովագրել է ոչ միայն 7 օրերի, այլև թերևս յոթ տարիների համար, երբ Սարգսյան ազգանունը այսպես թե այնպես լինելու է պետության գլուխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում