Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «օրենքով գողերի» և հանցագործ աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ 5 օրինագիծ: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն է:
Հանցագործ աշխարհին անդամակցումը և «օրենքով գողի» կարգավիճակով հանդես գալը Վրաստանում 2005թ.-ից համարվում է քրեական հանցագործություն: Ի սկզբանե հանցագործ աշխարհին անդամակցումը ենթակա էր 3-8 տարի ազատազրկման՝ տուգանքով կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերի» համար՝ 5-10 տարի՝ տուգանքով կամ առանց:
Մեկ տարի անց՝ 2006թ., օրենսդրությունը խստացվել է: Այժմ հանցագործ աշխարհին անդամակցումը ենթակա է 5-10, իսկ «օրենքով գող» լինելը՝ 7-10 տարվա ազատազրկման՝ տուգանքով կամ առանց:
Փետրվարի սկզբին Վրաստանի խորհրդարանը հայտարարել է «օրենքով գողերի» դեմ պայքարի նոր ալիքի մասին: Նախատեսվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տեսակամուրջի ժամանակ խոսելու են քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայանը և իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավան: