Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մոսկվայի մի ձեռքը հայկական ատոմակայանի հեռանկարի վրա, մյուսը՝ թուրքական ատոմակայանի հիմքում

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ապրիլի սկզբին սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը Թուրքիա, որտեղ նա Էրդողանի հետ կմասնակցի Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը: Աքքույու ատոմակայանը ռուս-թուրքական նախագիծ է, որը կարժենա 20 միլիարդ դոլար և նախատեսվում է չորս էներգաբլոկի կառուցում: Առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին:

Հայաստանը Ռուսաստանին ներկայացրել է անհամեմատ առավել էժան ատոմակայանի կառուցման նախագիծ, որը ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 5-6 միլիարդ դոլար, սակայն ռուսական կողմը հայտարարեց, թե պատրաստ է ֆինանսավորել դրա միայն 20 տոկոսը: Սակայն առանձնահատուկը այն էր, որ դրանով հանդերձ, Ռոսատոմը վերցրեց ատոմակայանի կառուցման իրավունքի այսպես ասած ամբողջ փաթեթը:

Հասկանալի է, որ ոչ մի լուրջ սուբյեկտ Հայաստանին չի տա միլիարդավոր դոլարներ այն դեպքում, երբ ատոմակայանի շինարարության իրավունքը արդեն պատկանում է այլ ընկերության: Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էր նաև պատճառը, որ ըստ էության թղթի վրա մնաց դեռևս 2011 թվականին Երևանում Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի արած հայտարարությունը, որ Փարիզը կուսումնասիրի հայկական նոր ատոմակայանի շինարարության մեջ ներգրավվելու հնարավորությունը: Որևէ այլ կոնկրետ հայտարարություն հայկական նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ որևէ այլ սուբյեկտ չի արել:

Հայաստանի նոր ատոմակայանի մասին Սերժ Սարգսյանը հռչակել է 2008 թվականի հոկտեմբերին, իր ուղերձում: Նա հայտարարեց, որ սկսում են ատոմակայանի շինարարություն: Դա երեք մեգանախագծերից մեկն էր: Երեքից որևէ մեկը ներկայումս կես քայլ անգամ չի մոտեցել իրականությանը, այդ թվում ատոմակայանը: Ավելին, ներկայումս Հայաստանը ռուսական վարկով փորձում է երկարաձգել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվական: Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ մտադիր է 2023-ին հանձնել թուրքական առաջին ատոմակայանի առաջին էներգաբլոկը, իսկ ահա Հայաստանին ընդամենը օգնում է գործող ատոմակայանը երկարաձգել մինչև 2026 թվական:

2008 թվականից մինչև 2018 թվական նոր ատոմակայանի շինարարության ուղղությամբ ոչ միայն չի արվել ոչինչ, այլ ըստ էության ունենք իրականություն, երբ Մոսկվան «թաթը» դրել է հայկական նոր ատոմակայանի հեռանկարի վրա, իսկ յուս ձեռքով ատոմակայան է կառուցում Թուրքիայում: Ի՞նչ է փոխվելու առաջիկա ութ տարում, եթե անցնող տասը տարում ըստ էության չի փոխվել ոչինչ: Մինչդեռ հայկական գործող ատոմակայանը առաձգական չէ և այն պարզապես մաշվում, հնանում է ֆիզիկապես և անհնար է այն ավերջ շահագործելը: Իսկ ատոմակայանը Հայաստանի համար ունի ոչ միայն էներգետիկ անկախության առանցքային նշանակություն և իմաստ: Ատոմակայանը Հայաստանի համար նաև անվտանգության խնդիր է, ռազմա-քաղաքական գործոն, որից զրկվելը կարող է էապես նվազեցնել Հայաստանի կշիռը թե տարածաշրջանում, թե համաշխարհային քարտեզի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում