ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն Ջինա Հասպելին կարող է կալանք սպառնալ, եթե նա որոշի Եվրոպա այցելել։ Այս մասին իր Twitter-ում գրել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Նրա խոսքերով, Հասպելը, ով «ինչ որ մարդկանց կտտանքների է ենթարկել», հնարավոր է չկարողանա ԵՄ երկրներ այցելել՝ իր գործընկերների հետ հանդիպումների։ Դրա պատճառը Սահմանադրական իրավունքների և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի դատախազություն ուղարկված բողոքն է, որի պատճառով ԵՄ երկրներում նրան հնարավոր է ձերբակալեն։
Interesting: The new CIA Director Haspel, who "tortured some folks," probably can't travel to the EU to meet other spy chiefs without facing arrest due to an @ECCHRBerlin complaint to Germany's federal prosecutor. Details: https://t.co/7q4euQKtm7
— Edward Snowden (@Snowden) March 13, 2018
Հասպելի նշանակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մարտի 13-ին։
Հասպելը ծառայում է ԿՀՎ–ում 1985 թվականից։ Նա նաև ղեկավարել է գերատեսչության՝ Թայլանդի գաղտնի բանտը և վերահսկել է ձերբակալվածների դաժան հարցաքննությունները։