Friday, 26 04 2024
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

Ադրբեջանում ներկլանային դաժան պայքար է. Մամեդյարովը Ղարաբաղի հարցում հակասում է Ալիևին

Պաշտոնական Բաքուն կրկին խոսել է Ադրբեջանում ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 5-ին՝ Մարոկկոյի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է, թե Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները կակտիվանան:

«Կողմերը որոշել են (Ադրբեջանում կայանալիք) նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները»,- հայտարարել է Մամեդյարովը:

Բաքվի երեսպաշտությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի ժամանակ նման միտք էր հայտնել նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե եռանախագահների հետ տեղի ունեցած քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու «ինտենսիվ բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո»: Մինչդեռ պաշտոնական Երևանը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում համանախագահների հետ հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Փետրվարի 8-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի՝ Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել հունվարին Կրակովում ձեռքբերված համաձայնության վերաբերյալ: Ստացվում է, որ Բաքուն չի խոսում շփման գծում դիտորդների թվի ավելացման և ավելի լայն իմաստով՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման մասին, բայց բանակցությունների ակտիվացման եռանդուն կողմնակից է:

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը դեգրադացվում է

Մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը՝ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը բացատրում է, որ Ադրբեջանում, որտեղ նախագահական ընտրությունների նախօրեին ընթանում է դաժան քաղաքական, ներկլանային պայքար, Ղարաբաղի հարցի վերաբերյալ ձևավորվել է երկու քաղաքական գիծ: Առաջին մոտեցման կողմնակիցները կարծում են, որ հիմնախնդիրը պիտի լուծվի ուժային, ռազմական ճանապարհով, իսկ երկրորդը՝ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով: Հենց այս երկրորդ թևի տեսակետն է հնչեցրել արտգործնախարար Մամեդյարովը:

«Երբ Ալիևը խոսում էր Երևանի տարածքները վերադարձնելու մասին, նա խաղում էր նախիջևանյան կլանի օգտին, որը վճռական գործողություններ է պահանջում Ալիևի կողմից: Մյուս կողմից՝ Մամեդյարովը փաստացի անհամաձայնություն հայտնեց Ալիևին, քանի որ պարզ է, որ նախագահի կոշտ հայտարարությունները արգելափակում են բանակցային գործընթացը: Մամեդյարովն ասաց, թե դրանք հենց այնպես, ներքին սպառման համար արված հայտարարություններ են, և իրենք չեն հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Սրանք շատ պարզունակ մանյովրներ են: Կոմբինացիան կարվում է սպիտակ թելերով: Ընդհանրապես Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը սկսում է դեգրադացվել, և տվյալ դեպքում նախաձեռնությունը Երևանի կողմն է, որովհետև նա կարող է ստիպել Մինսկի խմբին կոշտ արձագանքել: Այնուամենայնիվ, Մամեդյարովը հաղորդում է, որ բանակցությունները վերսկսվելու են: Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան պատերազմել», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տարասովը:

Հի՞ն, թե՞ նոր Սարգսյանը կհանդիպի Ալիևի հետ

Փորձագետին այս համատեքստում հետաքրքրում է այն հարցը, թե ինչպե՞ս կընթանան բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, և ո՞վ կբանակցի հայկական կողմից: Տարասովը չի բացառում, որ Ալիևի հետ կհանդիպի Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանում տեղի է ունենում իշխանության փոխակերպում: Ընտրվել է նոր նախագահ, ու թեև իշխանության լծակները լինելու են վարչապետի ձեռքում, ես չեմ բացառում, որ խորհրդարանը և վարչապետը կարող են բանակցություններում իրենց լիազորությունների մի մասը հանձնել նոր նախագահին: Իսկ եթե դա տեղի ունենա, և նոր Սարգսյանը հանդիպի Ալիևի հետ, թարմ դեմքի հայտնվելը կարող է որոշ տեղաշարժ առաջացնել գործընթացում: Բայց սա տեսական դատողություն է: Սերժ Սարգսյանը գիտի բանակցային գործընթացի բոլոր նրբերանգներն ու մանրամասները: Ղարաբաղյան խնդրի մեջ ներգրավվելն անմիջապես հնարավոր չէ: Չեմ կարծում, թե նոր Սարգսյանը անմիջապես կսկսի բանակցել, բայց Երևանը հնարավորություն է ստանում որոշակի պահերին մանևրելու: Նա կարող է մի Սարգսյանին փոխարինել մյուսով, որպեսզի ինչ-որ հարցեր լուծի: Սրանք սովորական դիվանագիտական հնարքներ են: Իսկ ընդհանրապես սա ցույց է տալիս, որ տեսանելի ապագայում չարժե ակնկալել ռազմական լուրջ բախում շփման գծում, որը կանխատեսում էին ամերիկյան հատուկ ծառայությունները և քաղաքական գործիչները», – մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում