McDonald’s ընկերությունը մեկ օրով փոխել է իր լոգոտիպը Կանանց միջազգային օրվա առթիվ, հայտնում է CNN-ը:
Ընկերության ղեկավարներից մեկը՝ Ուենդի Լյուիսը, պատմել է, որ մարտի 8-ին М տառը կշրջվի և կդառնա W տառ, որը պատկերում է women բառը (կանայք):
«Մեր ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ մենք լոգոտիպը շրջել ենք կանանց հրաշալի նվաճումների պատվին»,- հեռուստաալիքին ասել է Լյուիսը:
Լոգոտիպի փոխակերպումը կարելի է տեսնել մարտի 8-ին ընկերության կայքում և բջջային սարքերի համար հավելվածներում: Բացի դրանից՝ արագ սննդի ամերիկյան հարյուր ռեստորաններում անձնակազմն այցելուներին կսպասարկի W տառով համազգեստով: