2019 թվականից՝ Թուրքիայում նախագահական կառավարման ձևին անցնելուց հետո, կվերացվի վարչապետի պաշտոնը։
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 550-ից կաճի 600-ի, կստեղծվեն նոր հանձնաժողովներ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Թուրքիայում՝ երկրի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվեց։ Հօգուտ սահմանադրական փոփոխությունների քվեարկել էր ընտրողների 51.33 տոկոսը։
Փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիները պատգամավոր առաջադրվելու իրավունք ունեն 18 տարեկանից։ Ըստ փոփոխությունների՝ երկրի նախագահ կարող է դառնալ 40 տարին լրացած Թուրքիայի քաղաքացին։ Նախագահը նաև ղեկավարում է կառավարությունը և իրավասու է նախարարներ նշանակելու և փոխելու համար։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նա անկուսակցական լինի։