Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀԱՊԿ-ը խրախուսում է Բաքվի ռազմատենչությունը

«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը մի քանի անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի: Սիդորովի հայտարարությունը շաբլոն է և դրանում, ըստ էության, որևէ նոր կամ արտառոց միտք չկա: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ռուսաստանցի գեներալների նմանօրինակ հաճախակի դարձած հայտարարությունները խիստ որոշակի հակահայկական բնույթ են ստանում: Քաղաքականության մեջ հայտարարությունները չեն կարող ընկալվել համատեքստից, կոնկրետ իրավիճակից ու հանգամանքներից դուրս:

Ինքնին հասկանալի է, որ ՀԱՊԿ-ն Արցախի հանդեպ իրավական պարտավորություններ չունի, սակայն եթե այդ փաստն անընդհատ շեշտադրվում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարումներն արդարացնելու ֆոնին, դա ընկալվում է պատերազմի ուղղակի քարտ-բլանշ Բաքվին, ընդ որում` Հայաստանի ֆորմալ դաշնակիցների կողմից: Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքի թեմային՝ Անատոլի Սիդորովը նշել է, որ եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, ապա կգնի այլ երկրից: «Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը հենց այնպես չի ընդունում այդ որոշումները: Գիտեմ, որ այս հարցը շատ ցավոտ է ընկալվում Հայաստանում, բայց պետք է հասկանալ, որ այստեղ դրված նպատակին, մեկ է, Ադրբեջանը հասնելու է: Դրա համար պետք չէ Ռուսաստանի այս քայլն այդքան հիվանդագին ընդունել: Հատկապես որ Ռուսաստանի Դաշնությունն այդ հարցում օգնում է նաև Հայաստանին»,- ասել է նա: Գեներալի այս պատասխանի մեջ թաքնված է ռուսական քաղաքականության, քարոզչության ամենամեծ կեղծիքներից մեկը, ընդ որում` բազմաշերտ ու խորքային:

Բանն այն է, որ կան զենքեր, որ Ադրբեջանը կարող է և գնում է բացառապես Մոսկվայից և այս առումով` Ռուսաստանն անգնահատելի գործընկեր է Ադրբեջանի համար: Մյուս կողմից` արտառոց է, որ Ռուսաստանը սպառազինում է իր դաշնակցի հակառակորդին` ըստ էության, հեղինակազրկելով ՀԱՊԿ-ն, գետնին հավասարեցնելով նրա քաղաքական հեղինակությունը. հենց այս հանգամանքն առաջին հերթին պետք է մտահոգեր ՀԱՊԿ շտաբի պետին: Նման բան, օրինակ, անկարելի է պատկերացնել ՆԱՏՕ-ում: Եվ վերջապես ամենակարևորը` Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ է և նրա առաքելությունը պետք է լինի հակամարտության կողմերին ոչ թե սպառազինություն մատակարարելը, այլ` խաղաղ կարգավորման ծրագիր առաջարկելը: Այդպես են վարվում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, մեծ հաշվով, դատապարտված է, երբ միջնորդներից մեկը հանդես է գալիս փաստացի պատերազմի հրձիգի դիրքերից:

ՀԱՊԿ-ը քաղաքական, իրավական պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ և պարտավոր էր համարժեք ու օպերատիվ արձագանքել` Երևանը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Մինչդեռ` Անատոլի Սիդորովը ընդամենը նշել է, որ պետք է հույս ունենալ, թե կան կազմակերպություններ, մարմիններ, որոնք թույլ չեն տա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարվեն, որ «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»: Չեզոք, ոչինչ չասող մի հայտարարություն, որի նույնիսկ տողատակում ակնարկ անգամ չկա դաշնակից Հայաստանին պաշտպանելու պատրաստակամության մասին: Գուցե Ալիևի նպատակներից մեկը հենց դա է` նման հայտարարություններով անուղղակիորեն ճշտել, թե Մոսկվան կամ ՀԱՊԿ-ն ինչպես կարձագանքեն պատերազմի հնարավոր սանձազերծմանը: Դժվար չէ նկատել, որ ՀԱՊԿ դիրքորոշումներն ավելի շատ ոչ թե փարատում են Հայաստանի մտահոգությունները, այլ քաջալերում են Ադրբեջանի ռազմատենչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում