Ֆինանսական խորհրդատվությունների ոլորտում առաջատար կորպորացիաներից մեկը՝ Bloomberg-ը, տեղեկացրել է Apple-ի նոր նախագծի մասին։ Ըստ տեղեկությունների՝ ընթացիկ տարվա վերջին արտադրող ընկերությունը ձայնամեկուսիչ ականջակալներ կներկայացնի։
Apple-ը պատրաստվում է ուրախացնել բոլոր մելոմաններին նոր մշակմամբ։ Ամերիկյան արտադրողը պատրաստվում է տարվա վերջին ականջակալներ թողարկել, որոնք իրենց որակով կգերազանցեն բոլոր մինչև այժմ գոյություն ունեցող մոդելներին։ Բացի այդ, նոր սարքը պետք է ձայնամեկուսիչ լինի։
Apple-ը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել տվյալ տեղեկությունը։