Monday, 06 05 2024
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը

Հայ-ամերիկյան ուշագրավ հայտարարություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու Հայաստանի գլխավոր դատախազը մարտի 5-ին հանդես են եկել հայտարարությամբ, որն առնչվում է միջազգային հետախուզման մեջ գտնվող և 2017-ի դեկտեմբերին Հայաստանում ձերբակալված անձին ԱՄՆ արտահանձնելու որոշմանը, որ կայացրել է Հայաստանը: Խոսքը ԱՄՆ քաղաքացու մասին է, որը մեղադրվում է երեխայի հանդեպ սեռական ոտնձգության երեք դրվագով, և որը իրավապահների հետապնդումից թաքնվելու համար փախել է Հայաստան: Հայաստանում նա հայտնաբերվել է և փաստորեն արտահանձնվել ԱՄՆ-ին:

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը»,- ասել է Ռիչարդ Միլսը։ «Մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու և հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում»,- այդ կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ դեսպանը:

Տեղի ունեցածը հնարավոր էր դիտարկել պարզապես ընթացիկ իրավակիրառական պրակտիկայի և միջպետական հարաբերության շրջանակում, որը անկասկած ունի քաղաքական կնիք այնքանով, որքանով խոսքը Հայաստանի Հանրապետության և գերտերության հարաբերության մասին է: Սակայն կա մի հանգամանք, որը տեղի ունեցածը ու նաև ԱՄՆ դեսպանի գնահատականը դնում է խիստ ուշագրավ մի լույսի ներքո:

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները հետախուզում են հայտարարել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ: Մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն, որ բացահայտվել է Ֆեյսբուք սոցցանցի միջոցով ահաբեկչական խումբ հավաքագրելու գործ, ըստ որի՝ Ռ. Ք.-ն Հայաստանում ահաբեկչություններ կազմակերպելու համար հավաքագրում է հայաստանցի և արտերկրի հայկական շրջանակներից համախոհների: Ըստ այդ հաղորդագրության՝ Ռոբերտ Քուրքյանը ԱՄՆ քաղաքացի է, և ԱԱԾ-ն հայտարարում էր, որ ԱՄՆ իրավապահներին տեղեկացրել են այդ մասին և հայտնել նրա կոորդինատները, բնակության վայրի մասին տվյալներ: Եվ ահա, մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց, որ նրա հանդեպ հայտարարվել է հետախուզում:

Որտե՞ղ է Ռոբերտ Քուրքյանը՝ ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ ոչ, բայց բոլոր դեպքերում Հայաստանում հայտնաբերված և հետախուզվող ԱՄՆ քաղաքացուն արտահանձնելու որոշման մասին այսօր տարածված տեղեկությունը խիստ ուշագրավ է դառնում ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի հանդեպ Հայաստանի իշխանության հայտարարած հետախուզման ֆոնին: Հայաստանը կատարում է մի քայլ, որն արժանանում է ԱՄՆ բարձր գնահատականին, և թերևս սպասում, որ ԱՄՆ-ը համարժեք կգործի արդեն Հայաստանի հայտարարած միջազգային հետախուզման մեջ գտնվող իր քաղաքացու գործում:

Հատկանշական է, որ իրադարձությունների այդ զարգացումը նման խոսուն աշխուժության փուլ է մտնում Հայաստանում իշխանության ձևավորման և կառավարման մոդելի անցումային ներկայիս վճռորոշ մարտ-ապրիլյան շրջանում, երբ հայտնի դարձավ նոր նախագահը և մոտ մեկ ամիս անց պարզ կլինի նոր վարչապետի անունը: Այդ ընթացքում Հայաստանը անկասկած մի կողմից՝ մտնում է գրեթե որևէ մեկի մոտ կասկած չհարուցող զարգացումների, մյուս կողմից, սակայն, անկասկած անկայունության և անկանխատեսելիության ռիսկերի փուլ: Հայաստանն այդ հարցում ակնհայտորեն փորձում է ստանալ ԱՄՆ աջակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում