Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Գողականը հասարակությունից գնում է դեպի բանակ

Գուրգեն Մելքոնյան, Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ
– Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում բանակում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ անընդհատ լուրեր ենք ստանում սպանությունների, ինքնասպանությունների, խոշտանգումների մասին, ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:
– Եթե վերցնենք եւ համեմատենք ուրիշ տարիների հետ, ապա այն ժամանակ էլ են բանակում եղել զոհեր: Ասենք` վերցնենք 10-13 տարի առաջ, էլի նմանատիպ բաներ են եղել: Դրանց պատճառը հիմնականում մեկն է` հսկողությունը շատ թույլ է: Բացի այդ, այսօր խնդիր կա բանակում: Տեսեք` հիմնականում այդ ամենի մեջ մեղադրվում են դասակի հրամանատարները, որ դեպքով էլ նայենք. Մարտակերտի դեպքը` ձերբակալեցին դասակի հրամանատարին, այս վերջին դեպքը` էլի դասակի հրամանատար: Բայց եթե մենք մի քիչ խորը նայենք, ապա պետք է հարց տանք, ո՞վ է դասակի հրամանատարը: Դասակի հրամանատարը երեկվա ռազմական ակադեմիան ավարտած սպան է: Այսինք` նա դեռ կայացած սպա չէ: Զինվորները, երբ տարի-տարի ծառայում են, արդեն ինչ-որ տեղ դրվածք են դնում այդ զորամասում: Եվ երբ որ դասակի հրամանատարը գնում է այնտեղ, նա միանգամից գնում է առաջին գիծ: Եվ այդ ժամանակ մեզ, այսինքն` հրամկազմին, գնդի հրամանատարությանը թվում է, թե այս դասակի հրամանատարը արդեն կայացած սպա է, եւ կարող է ինքը ամեն ինչը տեղում կազմակերպել:
– Դուք ասում եք` ակադեմիան նոր ավարտած սպան է: Ինչ եք կարծում` գուցե նաեւ հենց ռազմական ակադեմիայի՞ց են այսօր մեր սպաներին նման ճանապարհի վրա դնում:
– Մենք հիմնականում պետք է նայենք հասարակությանը: Պետք է տեսնենք, թե մեր հասարակության մեջ ինչպիսի բարքեր են զարգանում: Հիմա եթե նայենք 10-15 տարի առաջ եւ հիմա, ապա կտեսնենք, որ այդ գողական հասկացողությունը աստիճանաբար ավելի ու ավելի է տեղ գրավում, այն ժամանակ մեր հասարակության մեջ չկային նմանատիպ բաներ: Իսկ եթե մենք վերցնում ենք ներկա իրավիճակը, ապա հասարակության մեջ շատ մեծ դեր է խաղում այդ գողական կոչվածը: Մեր կողքը, մեր շրջապատն արդեն աղտոտված է:
– Ուզում եք ասել` գողականը ներթափանցել է նաեւ բանա՞կ:
– Այսինքն` այն հասարակությունից գնում է դեպի բանակ: Դա բնական բան է:
– Նշեցիք, որ այս միջադեպերի համար պատժվում է միայն ցածր սպայակազմը, բայց արդյո՞ք միայն նրանք են այս ամենի համար պատասխանատու: Ի վերջո, համակարգը չէ՞ հիմնական պատասխանատուն:
– Ես հենց դա էլ ասում եմ, հսկողության թուլությունից է, որ ամեն ինչը ընկնում է դասակի հրամանատարների վրա: Երբ որ կա գնդի հրամանատար, կան տեղակալներ, կան գումարտակի հրամանատարներ, տեղակալներ, կան վաշտի հրամանատարներ, բոլորը պետք է իրականացնեն միասնական աշխատանք եւ վերահսկողություն: Բայց երբ բացակայում են այդ օղակները, ապա ամբողջ բեռը ընկնում է միայն դասակի հրամանատարի վրա:
– Այս վերջին դեպքերին, ըստ ձեզ, ՊՆ արձագանքը արդյո՞ք համարժեք էր:
– Ես կարդացի կոլեգիայի վերջին նիստի մասին լուրը, ու թեեւ ես այսօր բանակում չեմ, բայց բանակի հետ իմ կապը չեմ կորցրել, որովհետեւ ամեն մարդ էլ շատ ցավալի է տանում, երբ լսում է այդ դեպքերի մասին: Մանավանդ` հիմա եթե նայում ենք այս կատարված դեպքերին, ապա գրեթե բոլոր դեպքերում զոհերը իրենց ընտանիքի մինուճար զավակներ են եղել, եւ նրանց կորցնելուց հետո այդ օջախի ծուխը, ինչպես ասում են, հանգչում է: Այդ պատճառով էլ բոլորիս համար էլ դրանք սրտացավ երեւույթներ են: Ուստի բոլորս պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի օգնենք եւ ինչ-որ բան կարգավորենք բանակում: Իհարկե, նախարարը ահագին մարդ պատժեց այս վերջին դեպքերից հետո, գնդի հրամանատարներ, վարչության պետեր: Բայց պատժելը չէ հարցը, որովհետեւ միայն պատժելով բան դուրս չի գա: Մարդիկ պետք է աշխատեն այնպես անեն, որ հրամանատարը առաջին հերթին զգա, որ այդ զինվորը իր երեխան է:
– Իսկ ի՞նչն է խանգարում, որ հրամանատարը դա զգա:
– Այ դա էլ հենց հարցն է, եւ հենց այդտեղից էլ մենք պիտի սկսենք: Եթե հրամանատարը իր զինվորին իր երեխայի նման չընդունեց, ուրեմն նմանատիպ բաներ էլի կլինեն:
– Պարոն Մելքոնյան, փաստ է, որ այդ վերջին դեպքերը շատ բուռն արձագանք են գտել հասարակության շրջանում: Ըստ ձեզ` ո՞րն է նման աննախադեպ արձագանքի պատճառը:
– Նախկինում` 10-15 տարի առաջ, էլի նման դեպքեր էին կատարվում: Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել եւ բանակաշինության գործընթաց էր գնում: Այդ ժամանակ դեռ այնքան հսկողություն չկար, ուստի եւ արձագանքները մեծ չէին: Բայց այսօրվա դրությամբ, այդ աշխատանքներն ավարտված են, հետեւաբար նաեւ մեծ է արձագանքը:
– Ձեր կարծիքով` ի՞նչը փոխեց մարդկանց տրամադրվածությունը դեպի բանակը, արդյո՞ք սա նաեւ մարտի 1-ի հետեւանքը չէ: Արդյո՞ք մարտի 1-ին ժողովրդի դեմ բանակը օգտագործելուց հետո չե՞ն ժողովրդի մոտ առաջացել այս տրամադրությունները: Ի վերջո, մինչ այդ կարծես բանակի թեման տաբու էր:
– Չեմ կարող ասել, թե մարտի 1-ն է պատճառը, որ ժողովուրդը այս հարցը նման քննարկման առարկա է դարձնում: Ուղղակի ցավալի դեպքեր են կատարվում, որոնք բոլորիս սրտով չեն: Դրա համար էլ ժողովուրդը այն դարձրել է քննարկման առարկա, ավելին` այն հենց պիտի դառնա քննարկման առարկա, որպեսզի նմանատիպ երեւույթները բացառվեն:
– Այսինքն` դուք կո՞ղմ եք, որ բանակում հասարակական, քաղաքացիական վերահսկողությունն ուժեղանա:
– Իհարկե, պիտի նման վերահսկողություն լինի: Պարտադիր:
– Պարոն Մելքոնյան, ըստ ձեզ, արդյո՞ք բանակում տիրող մթնոլորտը ուղիղ համեմատական չէ՞ իշխանական վերնախավում տիրող մթնոլորտին: Այսինքն` այնպիսին, ինչպիսին իշխանությունն է, արդյո՞ք նաեւ այդպիսին չէ մեր բանակը:
– Ես այդպես չէի ասի, որովհետեւ բանակը ինքը ուրիշ` առանձին մեխանիզմ է, այդ քաղաքականությունը բանակում ներթափանցված չէ: Գուցե վերեւներում քաղաքականացված լինի, ամենաբարձր խավերում, ասենք` նախարարը քաղաքական անձ է, նրա տեղակալները էլի քաղաքական գործունեություն են ծավալում: Բայց զորքերում այդ մոտեցումը չկա:
– Բայց խնդիրը շարքայինների մեջ չի, չէ՞: Նախարարն է, չէ՞, որ հրամայում է զորքը օգտագործել քաղաքական իրադարձություններում` ասենք ընտրությունների ժամանակ:
– Եթե խոսքը գնում է ընտրությունների մասին, ապա անցած ընտրություններում ես բանակում եմ եղել: Եթե զորամասերում բերում էին այդ քվեատուփերը եւ զինվորները ընտրությունը այնտեղ էին կատարում, ապա բնական է, որ քվեարկում են հրամանատարի կարգադրությամբ. ում ասում են, նրան էլ ընտրում են: Այդպես առնվազն 99 տոկոսով: Բայց հիմա այնքան բարդ է ամեն ինչ, որ նրանք այլեւս չեն կարող վերահսկել: Եվ այսօր ամեն մի զինվոր ավելի շատ արդեն իր ծնողին է լսում, քան իր հրամանատարին: Քանի որ մեր երկիրը քաղաքականացված է, այսօր հրահանգը տալիս են ծնողները: Բայց ուզում եմ նաեւ հավելել, որ մեր բանակը մեր զորությունն է, մեր խաղաղության երաշխավորն է, մենք ոչ թե պետք է փնովենք, այլ` ազգովի վերացնենք մեր բանակի թերությունները: Ինչո՞ւ չէ, եկեք հասարակությունից կազմենք խմբեր, գնանք բանակ, մտնենք զորամասեր, ի վերջո, մենք հրամանատարներին էլ պետք է օգնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում