Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը՝ «ներկա», մնացածը՝ բացակա․ ընդդիմության փշոտ ճանապարհը

Զարուհի Փոստանջյանի «Համահայկական ընդվզմանը» Գյումրիում և Վանաձորում չհավատացին. նրա ակցիաներին մասնակցում էր ընդամենը մի քանի մարդ: Պատկերը որակապես տարբեր չի լինելու մարտի 10-ին` Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության ճակատի» հանրահավաքի ժամանակ: Սակայն սա միայն այս քաղաքական ուժերի պրոբլեմը չէ. խորհրդարանական ռեսուրս ունեցող «Ելքը» ու բազմափորձ ՀԱԿ-ը կարողացան փողոց հանել ընդամենը 500 մարդ:

Հասարակությունը և ընդդիմությունը խոսում են տարբեր լեզուներով, տրամագծորեն տարբեր է իրավիճակի, նույնիսկ` այսօրվա Հայաստանի մասին նրանց ընկալումները: Ընդդիմադիր որևէ ուժ չի կարողանում առաջարկել մի բանաձև, որը կքանդի իշխանության և հասարակության 2017-ի ապրիլի 2-ի կոնսենսուսը:

«Ով չի ընդունում համախմբման գաղափարն ու անհրաժեշտությունը՝ սպասարկում է Սերժ Սարգսյանին»,-«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասել է Պետրոս Մակեյանը: Բանաձևը գայթակղիչ է, մանավանդ, որ միավորման հիմքում, այսպես կոչված, ընտրական գործընթացներն են, ավելի ստույգ` Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման մոտիվը: Սակայն բանաձևը համարժեք չէ և` ըստ էության, փակուղային: Խնդիրը միավորման մեջ չէ, մանավանդ, որ զրոների գումարից, մեծ ցանկության դեպքում անգամ, այլ թիվ չի ստացվելու: Հարցը` ռացիոնալ օրակարգի բացակայությունն է: Ընտրական գործընթացի մոտիվը գուցե նպաստում է քաղաքական ուժերի կոնսոլիդացիային, սակայն «Սերժ, հեռացիր» բանաձևն ակնհայտորեն չի աշխատում. ակտիվ հասարակության բացակայության ֆոնին այն նույնիսկ կոնսոլիդացնում է իշխանությանը, համակարգին:

Իրավիճակի ոչ ադեկվատ ընկալումը, իռացիոնալ օրակարգը միայն նպաստելու են ընդդիմության հետագա քայքայմանը` ինստիտուցիոնալ, քաղաքական, բարոյական առումով: Մյուս կողմից` իշխանության հետագա մարգինալացումը բերելու է իշխանության անփոխարինելիության մասին հանրային կարծրատիպի ամրապնդմանը: Գուցե հոգեբանորեն դժվար է ընկալելը, բայց ընդդիմության հաջողության բանալին քաղաքական ընթացիկ կոնյուկտուրայից դուրս լուծումներ գտնելն է: Նոր իշխանության ձևավորման գնացքը մեկ տարի առաջ է գնացել, և ընդդիմությունն` իր այսօրվա սահմանափակ ռեսուրսներով և տկար ողնաշարով, այդ գնացքը շրջանցել չի կարող: Պետք է ձևավորել ընդդիմադիր օրակարգ, որը շրջանցում է ապրիլի, Սերժ Սարգսյանի թեմաները: Գուցե դրա համար անհրաժեշտ է ձևավորել արմատապես, որակապես նոր ընդդիմություն, որովհետև հարթակում եղած ուժերն` իրենց կադրային, քաղաքական պոտենցիալով, մենթալիտետով, արժեհամակարգով, չեն ձգում ռազմավարական խնդիր ձևակերպող սուբյեկտի դերին: Ընդդիմության նոր կերպարի կամ նոր ընդդիմության ձևավորումը պետք է տեղի ունենա ավելի երկարաժամկետ, խորքային պլատֆորմի հենքով:

Էպատաժն ու պոպուլիզմը պետք է բացառվեն ի սկզբանե, որովհետև արդեն 20-25 տարի Արշակ Սադոյանի տարբեր մոդիֆիկացիաները քանդել են ընդդիմության տունը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Հայաստանում ահռելի պոտենցիալ կա ընդդիմության ինստիտուցիոնալ կայացման համար` դա Եվրամիության հետ ստորագրված շրջանակային համաձայնագիրն է, որը կմնա ֆորմալություն` առանց ընդդիմության և հասարակության սուբյեկտության: Այդ համաձայնագիրը, եվրոպական պետության ստեղծման տեսլականը պետք է դառնան ընդդիմության գործունեության, օրակարգի առանցքը:

Ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Հայաստանի արդիականացումը պետք է դառնա ընդդիմության օրակարգի կամ նրա միավորման առանցքը. եվրոպական մոդել ունեցող Հայաստանում գործող իշխանությունն անելիք չի ունենա ինքնաբերաբար: Գուցե փշոտ ճանապարհ է, բայց առանց դրա հնարավոր չէ հասնել աստղերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում