Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մավրն իր գործն արեց, մավրը կմնա. հայ-թուրքական հարաբերությունները մտնում են անորոշության փուլ

Հայ-թուրքական արձանագրություններն ի վերջո չեղյալ հայտարարվեցին: 2018 թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ՝ բարձրացնելով Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունների հարցը: Որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի հետ արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Անցավ միաձայն

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի ելույթից հետո տեղի ունեցած քննարկման արդյունքում խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը:

Ամփոփելով ԱԱԽ նիստը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը կատարեց 2017 թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ տված խոստումը արձանագրություններն առոչինչ հայտարարելու մասին: Եվ հիմա, երբ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես ազդարարում է 2008 թ. սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի ավարտը, հայ-թուրքական հարաբերությունները մտնում են անորոշ մի փուլ, որը չունի որևէ առանձնահատկություն: Պարզ չէ, թե ինչպե՞ս այսուհետ կզարգանա հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը: Եվ ինչպե՞ս կպատասխանի Հայաստանի այս որոշման պաշտոնական Անկարան, կամ կլինի՞ արդյոք որևէ արձագանք:


Թուրքիայի կանխատեսելի պատասխանը

Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը, որն ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական «անիծյալ» արձանագրություններին, որևէ արձագանք չի սպասում Թուրքիայից:

«Կարծում եմ, որ Թուրքիան կլռի: Հայաստանի հետ հարաբերություններն առայժմ նշանակություն չունեն Թուրքիայի համար, թեպետ արձանագրությունները կարող էին օգնել Թուրքիային, որպեսզի այլ երկրների ազգային խորհրդարաններն ապագայում չընդունեին և չդատապարտեին Հայոց ցեղասպանությունը: Արձանագրությունների միակ խոցելի տեղը դա է: Եթե ոչ՝ չեմ կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունենան Թուրքիայի համար, քանի որ շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Նրանք հայտարարել են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, ընդհակառակը, կարծում է, որ Թուրքիան կպատասխանի Հայաստանի քայլին:

«Թուրքիան ընդհանրապես զգայուն է իրեն ուղղված մեղադրանքներին, որոնք կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ու թեև հիմա պաշտոնական արձագանքն ուշանում է, սակայն սպասելի է, որ Թուրքիան, ինչպես նախկինում էր անում, կսկսի մեղադրել Հայաստանին, որ Հայաստանը չի կատարում իր պարտականությունը, չի նպաստում խաղաղությանը, զորքերը հետ չի քաշում «գրավյալ տարածքներից», ավելին՝ միակողմանիորեն չեղարկում է խաղաղությանը նպաստող նախաձեռնությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանխատեսեց Անդրանիկ Իսպիրյանը:

Ինչո՞ւ հիմա

Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց չեղարկել արձանագրությունները և ինչո՞ւ հիմա դիմեց այդ քայլին, թուրքագետը պատասխանեց. «2008 թ. գալով իշխանության՝ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որից հետո, նախ, ստորագրվեց ճանապարհային քարտեզը, հետո՝ ստորագրվեցին արձանագրությունները: Եվ քանի որ այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Թուրքիան որևէ քայլ չի անելու արձանագրությունների վավերացման ուղղությամբ, Սերժ Սարգսյանը, նախքան նախագահի պաշտոնը թողնելը, փորձեց ավարտին հասցնել իր արած աշխատանքը, որն արդյունք չունեցավ: Այսինքն՝ սկսեց, չստացվեց, և հիմա՝ մինչ իր պաշտոնը թողնելը, ավարտում է իր աշխատանքը: Այդ պատճառով էլ հիմա է կայացնում այս որոշումը»:

Ներքաղաքական նպատակներով

Ժիրայր Քոչարյանի կարծիքով՝ արձանագրությունները չեղարկելու Սերժ Սարգսյանի որոշումը կապված է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական և ներիշխանական իրադարձությունների, իշխանության փոխակերպման և իր քաղաքական ծրագրերի հետ. «Ինչպես որ Արմեն Սարգսյանն ընտրվեց նախագահ, այնպես էլ այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընտրվելու է վարչապետ: Կարծում եմ, որ դրա հետ կապ ունի: Եվ քանի որ սա անիծյալ փաստաթուղթ էր, սիրված չէր, այս քայլը բարձրացնելու է Սերժ Սարգսյանի վարկը, քանի որ Սփյուռքում բոլորը դեմ էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը»:

Պանթուրքիզմի մասին մոռացել են

Անշուշտ, կարելի է երկար խոսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, ստորագրված արձանագրությունների և դրանց տապալման պատճառների մասին: Մի բան ակնհայտ է, որ հայկական կողմը շատ ավելի ազնիվ է իրեն դրսևորել այս գործընթացում, քան Թուրքիան: Եվ ճիշտ է Սերժ Սարգսյանը, երբ ասում է, որ Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, նախապայմանների լեզվով չի խոսում՝ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատելիս: Բայց ինչպե՞ս վերաբերվել այն հայտարարությանը, թե «Թուրքիան չօգտվեց իրեն ընձեռված պատմական հնարավորությունից»: Այս միտքը հնչեցվել է նաև ԱԱԽ վերջին նիստի ժամանակ: Միամտություն չէ՞ արդյոք նման մոտեցումը, եթե հիշենք, որ Թուրքիան 1991 թ. ի վեր երբևէ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:

Խոսելով այս հարցի մասին՝ Ժիրայր Քոչարյանն ասում է՝ մեր հայրենակիցներից շատերը մոռացության են տվել պանթուրքիզմի ծրագիրը:

«Այսօր Ադրբեջանն է ստանձնել այդ ծրագիրն իրականացնողի դերը, որովհետև Թուրքիան դատապարտված է միջազգային հանրության կողմից և կդատապարտվի, եթե փորձի որևէ քայլ անել Հայաստանի նկատմամբ այդ առումով: Ընդհանրապես Թուրքիայի հետ պայմանագիր կնքելն իմաստ չունի: Թուրքիան տասնյակ պայմանագրեր է ստորագրել և դրանցից ոչ մեկը չի կատարել: Թուրքիան ամեն ինչ ի շահ իրեն է անում: Օրինակ, Թուրքիան ուզում էր դառնալ Եվրամիության անդամ, և դրա համար ԵՄ բոլոր անդամները պետք է համաձայն լինեին: Այդ շարքում՝ նաև Կիպրոսը: Դրա համար ԵՄ-ն պարտադրեց Թուրքիային, որ գոնե մեկ նավահանգիստ կամ օդանավակայան ազատ լինի Կիպրոսի նավերի կամ օդանավերի համար: Թուրքիան խոստացավ, բայց այդ խոստումը չկատարեց: Ընդհանրապես Թուրքիան խոստում կատարող չէ: Թուրքիան իրեն շատ ուժեղ ու հզոր է զգում և անում է այն, ինչ ուզում է: Մենք այդ կարողությունը չունենք, որ կարողանանք Թուրքիային պարտադրել իր ստորագրած պայմանագրի կետերի կատարումը: Ես կարծում եմ, որ այս պայմաններում Թուրքիայի հետ պայմանագիր կնքելն անիմաստ է: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին»:

Կարգավորումը հետաձգվում է անժամկետ

Եթե «ֆուտբոլային դիվանագիտության» փուլն ավարտված է, ապա ի՞նչ տրամաբանության մեջ կզարգանան խոսակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև այսուհետ:

Ժիրայր Քոչարյանի կարծիքով՝ առայժմ որևէ զարգացում տեղի չի ունենա. «2009 թ. փաստաթուղթը ստորագրվեց Շվեյցարիայի նախաձեռնությամբ և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշման հետևանքով, և հիմա այս միջնորդները չկան, որովհետև այս միջոցին քաղաքական ավելի թեժ խնդիրներ կան: Օրինակ՝ Սիրիայի խնդիրը: Ուստի չեմ կարծում, որ տեսանելի ժամանակում որևէ քայլ կկատարվի այս ուղղությամբ»:

Պատասխանելով հարցին՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ նոր էին սկսվել շփումները Հայաստանի և Թուրքիայի միջև, և Հայաստանի արտգործնախարարությունում ոգևորություն էր տիրում, թե շուտով կբացվի հայ-թուրքական սահմանը, ինքը հակադարձել է, որ դա տեղի չի ունենա, քանի որ Թուրքիայում կա ընդամենը մեկ որոշում կայացնող՝ Էրդողանը, որը արմատական դիրքերից հայտարարում էր, թե սահմանը չի բացվի, քանի դեռ շոշափելի առաջընթաց չի եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Էրդողանը դա ասում էր արձանագրությունները ստորագրելուց առաջ, ընթացքում, ստորագրման հաջորդ օրը և միշտ: Միամտություն էր կարծել, թե Էրդողանից այն կողմ ինչ-որ մեկը կարող էր որևէ բան որոշել Թուրքիայում: Եվ եթե արձանագրությունների ստորագրման շրջանում ոչինչ տեղի չունեցավ, ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ որևէ մեկին չի հետաքրքրում հայ-թուրքական հարաբերությունների ճակատագիրը, առավել ևս տեղի չի ունենա: Կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հետաձգվում է անժամկետ: Հայ-թուրքական հարաբերությունները մտնում են հերթական անորոշ, երկարաժամկետ փուլի մեջ, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Այսօր իրադարձությունները տարածաշրջանում բավական արագ են զարգանում: Եվ նախաձեռնություն կարող է սկսվել այն ժամանակ, երբ գերտերություններին կամ նույնիսկ հենց Թուրքիային խիստ անհրաժեշտ լինի կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Այս պահին դրա հավանականությունը շատ փոքր է»,- ավելացրեց թուրքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում